Այն, ինչ, որ այսօր է կատարվում, դա բոլորովին խաղաղության նման չէ. Սերժ Սարգսյան
PoliticsԵս վստահ եմ, որ բոլոր պարագաներում մեզ համար լինելու է շատ թե քիչ ընդունելի տարբերակ: Այս մասին ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով այն հարցին, թե Ադրբեջանը հոխորտում է,իսկ Հայաստանը խաղաղություն է ուզում, ի՞նչ է լինելու սրա վերջը:
«Իսկ երբ որ ասում ենք` մենք պատերազմ չենք ուզում, էդ չի նշանակում, որ երբ գան, մեզ մորթեն, մենք պիտի ասենք` լավ էլի, խնդրում ենք` էս 2-ին մորթեք, էն 3-ին մի մորթեք: Դա պատերազմ չի, երբ որ դու պաշտպանվում ես, երբ որ կտրում ես քո ժողովրդի վրա բարձրացրած ձեռքը, ես վստահ եմ, որ եթե դրա անհրաժեշտությունը լինի, բոլորս էլ դրան պատրաստ ենք լինելու»,-ասաց նա:
Այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը նոր պատերազմ լինելու հավանականությունը քիչ է համարում. «Ես չեմ կարծում, որ հաջորդ պատերազմի հավանականությունը մեծ է հատկապես տեսանելի ապագայում: Միգուցե, ինչ-որ բան կարող է փոխվել, կարող է ես սխալվում եմ, բայց դա իմ կարծիքն է: Բայց այն, ինչ, որ այսօր է կատարվում, դա բոլորովին խաղաղության նման չէ, բայց էդ պրոբլեմները մեզ չպիտի վհատեցնեն ոչ մի դեպքում: Մենք պայքարելու ենք եւ եթե անհրաժեշտություն լինի, ուրիշ ճանաապարհ չլինի, բա ինչ ենք անելու, պայքարի տարբեր ձեւեր ենք ընտրելու»: