Մթերման համար առաջարկվող խաղողի ամբողջ քանակությունը կմթերվի. Թագուհի Թովմասյան
Politics«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խաղողի մթերման խնդրի հետ կապված:
«Մթերման համար առաջարկվող խաղողի ամբողջ քանակությունը կմթերվի
Օրերս ինձ էին դիմել Արարատի մարզի մի շարք խաղողագործներ՝ բարձրաձայնելով խաղողի իրացման հրատապ խնդրի մասին։ Շտապ գրություն էի ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարին՝ խնդրելով իրականացնել հրատապ քայլեր խնդրի լուծման ուղղությամբ։
Ստացել եմ պատասխան գրություն, համաձայն որի Էկոնոմիկայի նախարարության կողմից կատարվել է մոնիթորինգ, այնուհետև ձեռք են բերվել պայմանավորվածություններ խաղող մթերող կազմակերպությունների հետ՝ լրացուցիչ քանակությամբ խաղող մթերելու վերաբերյալ:
Նախարարությունից հավելում են, որ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ընթացիկ տարում խաղողագործների կողմից մթերման համար առաջարկվող խաղողի ամբողջ քանակությունը կմթերվի։
Այլ կերպ ասած, վստահեցնում են, որ խաղողի մթերման հետ կապված հարցերը լուծված են:
Սիրելի՛ քաղաքացիներ, խաղողագործներ, պետական մարմնի հավաստիացումները կցում եմ...»: