ԲՀԿ-ն հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ որոշում է կայացրել
Politics«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհուրդը հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների մասով արդեն իր որոշումը կայացրել է: Այս մասին Past.am-ի հետ զրույցում հայտնեց ԲՀԿ փոխնախագահ Շաքե Իսայանը։
«Հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին 9 համայնքներից և որևէ մեկում ԲՀԿ-ն իր մասնակցությունը չի ունենալու, որևէ տեղ թեկնածու չի առաջադրելու»,- ասաց Շաքե Իսայանը:
ԲՀԿ փոխնախագահը միևնույն ժամանակ ընդգծեց, որ այս որոշումը տարածվում է միայն հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վրա:
«Իսկ հաջորդ համայնքներում տեղի ունեցող ընտրությունների վերաբերյալ մենք, բնականաբար, կունենանք նոր որոշումներ և այդ մասին կիրազեկենք արդեն հաջորդ փուլերում», -հավելեց ԲՀԿ փոխնախագահը: