Խաչիկ Ասրյան. Եռաբլուր պանթեոնը չերկրորդվող սրբատեղի է, Հայի ինքնության և ուժի քարեղեն վկան
PoliticsԵռաբլուր պանթեոնը սոսկ գերեզմանատուն չէ, այն չերկրորդվող սրբատեղի է, Հայ Ազգն ու Հայոց Սուրբ Հողը պաշտպանած և մարտիրոսված Սուրբ նահատակների, անմահների գերեզմանատունն է, Հայի ինքնության և ուժի քարեղեն վկան, որտեղ, ցավոք սրտի, հերոս Հայորդիների մարմիններն անընդհատ ավելանում են՝ երբեք չպակասելու դաժան օրենքով, որտեղ անմահ հերոսների հոգիները դառնում են հավերժական բռունցք` միշտ պաշտպանելով Հայկական բարձրավանդակը՝ Հայոց Սուրբ Հողն ու Հայ Ազգը, իսկ թշնամիների համար դառնում ահ ու սարսափ։
Հայոց Սուրբ Հողի վրա կյանք արարող բնակավայրերում գտնվող բոլոր «Եռաբլուրնե՛րն» են սրբատեղի և վկաները մեր պատմության, իսկ «Եռաբլուրը», ասել է թե՝ Հայոց Սուրբ Տունը պղծողին (ներին) օրենքի ուժով պետք է քառատել ու գլխատել և վե՛րջ։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյան: