Ինչ պաշտոն են զբաղեցնելու Տիգրան Ավինյանն ու Արարատ Միրզոյանը. մեկնաբանում է Ալեն Սիմոնյանը
PoliticsԱյս պահին որեւէ բան չեմ կարող ասել. թե պարոն Ավինյանը, թե պարոն Միրզոյանը ՔՊ-ի հիմնադիր անդամներ են, վարչության անդամներ են եւ շարունակելու են իրենց գործունեությունը ՔՊ վարչությունում որպես ակտիվ կուսակցական: Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, ՔՊ-ի գրասենյակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ նորընտիր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ պաշտոն են զբաղեցնելու փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ու ԱԺ արդեն նախկին նախագահ Արարատ Միրզոյանը:
Ինչ վերաբերում է կառավարության կազմին, Ալեն Սիմոնյանն ասաց. «Կառավարության կազմի հետ կապված որեւէ բան հիմա ասել չեմ կարող:
Կառավարության կառուցվածքի փոփոխությունների հետ կապված որեւէ տեղեկություն չունեմ»:
Ավելին...