Փաշինյանը ՊԵԿ նախագահին արձակուրդ է ուղարկել
PoliticsՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին տրամադրվել է 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդը։ Փաշինյանը որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։
Նշվում է, որ Հովհաննիսյանը արձակուրդում կլինի հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը ներառյալ:
«Էդվարդ Հովհաննիսյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում ՀՀ ՊԵԿ նախագահին կփոխարինի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլը գրել էր, թե Էդվարդ Հովհաննիսյանը որոշել է հրաժեշտ տալ պաշտոնին: