Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն կալանավորելու որոշում է կայացվել. ArmLur.am
PoliticsՔիչ առաջ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն՝ Կարեն Մելիքսեթյանին, կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մարզպետի որդին Գորիսի կրակոցներից հետո անհետացել է, ուստի իրավապահները վերջինիս նկատմամբ հայտարարելու են հետախուզում:
Նշենք, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան կրակոցներ էին հնչել Գորիս քաղաքում, ինչի արդյունքում նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից մեկը վիրավորվել է եւ նրան տեղափոխել են Երեւան: Ըստ լուրերի՝ կրակոցի կիզակետում է հայտնվել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը: Նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներն ու գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին հին հաշիվներ են ունեցել: