Ուշագրավ տեսագրություն․ Փաշինյանի թիմը՝ նրա նոր խորհրդականի մասին. yerevan.today
PoliticsYerevan.today-ը գրում է. «Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 17-ին նշանակեց վարչապետի խորհրդական։ Որոշումը դժգոհություն առաջացրեց, քանի որ ապրիլյան պատերազմից հետո Արշակ Կարապետյանն ազատվել էր ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից թերացումների համար։
Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են այժմ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու այժմ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը տարօրինակ համարում, որ պատժվելու փոխարեն Արշակ Կարապետյանն անցել այլ աշխատանքի։ Մասնավորապես, Արայիկ Հարությունյանը հղում է անում որոշ տեղեկությունների, թե Արշակ Կարապետյանը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը կցորդ է։
Թե երբ է արվել տեսագրությունը, չի նշվում, բայց հստակ է, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնի է նշանակել մարդու, որին դեմ է թիմը»։