Նախաձեռնել են, որ պատգամավորի գործունեության հետ կապված ամսական ծախսերը 50 հազարից դարձնեն 250 հազար. Մեսրոպ Առաքելյան
PoliticsԱԺ պատգամավորների կողմից, որոնք այլևս պատգամավոր չեն լինելու, արտահերթ նիստով նախաձեռնել են պատգամավորների գործունության հետ կապված ամսական ծախսերը 50,000 դրամից դարձնել 250,000 դրամ՝ հիմնավորելով, որ պատգամավորների թիվը նվազել է, ԱԺ-ի ծախսերը նվազել են, այս բարձրացման համար նոր գումար պետք չի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Նա, նաեւ նշել է. «Նախ, անհասկանալի է նման օրենքի փոփոխությունը իրականացնել արտահերթ նիստով, այն էլ հաջորդ գումարման ԱԺ-ի համար։
Զարմանալի է նաև հիմնավորումը։ Նախ պատգամավորների թիվը շարունակում է լինել օրենքով նախատեսվածից ավել, ինչպես գործող, այնպես էլ նոր ԱԺ-ում, հետևաբար ԱԺ-ի ծախսերը եղել են և շարունակելու են լինել նախատեսվածից ավել։
Տղերք, ես էլ նախարար եղած ժամանակ պարգևավճար չեմ ստացել, նույն տրամաբանությամբ, դիմեք սոցապ, դա էլ կիսվեք, մինչև վերջին շունչը օրենսդրական բացառիկ գործունեությամբ զբաղվելու համար»: