«Պատիվ ունեմ»-ն ընդդեմ Սերժի՞, թե՞ Նիկոլի «ընդդիմությունը». Սուրեն Սուրենյանց
Politics«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ինձ վախեցնում է ոչ միայն Նիկոլի իշխանության, այլ նաև նորահայտ խորհրդարանական ընդդիմության ոչ ադեկվատությունը։
Ո՞վ է «Պատիվ ունեմ» դաշինքում քաղաքականություն, թելադրողը, օրակարգ ձևավորողը։
Սերժ Սարգսյանը օրեր առաջ BBC-ին տված հարցազրույցում ընդունեց ԱԺ արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակը(եթե նույնիսկ տողատակում ուզում էր ընդգծել Ռոբերտ Քոչարյանի պարտությունը)։ Ընտրություններից հետո ոչ մի քաղաքական առաջնորդ նման ուղղակի պնդումով չի ընդունել Փաշինյանի հաղթանակը, այլ խոսքով՝ օրինական ընտրություններում ընդդիմության պարտությունը։
Այս համատեքստում նույնիսկ ծիծաղելի է երիտհանրապետական որոշ գործիչների «փուչիկային»(բառի ուղիղ և անուղղակի իմաստով, «փուչիկների» գլխավոր մասնագետի ականջը կանչի) ակտիվությունը կամ «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» երևալու մոլուցքը։
Օրինակ, ի՞նչ հիմք ունի «Պատիվ ունեմ»-ի ցուցակի երրորդ համար Աննա Մկրտչյանը, երբ իրենց պարտության մեջ մեղադրում է, իր իսկ բառերով, «սեփական կուսակցությունների կողմից Նիկոլին ծախված հանձնաժողովականներին(խոսքը՝ ԲՀԿ, ԼՀԿ-ի մասին է)»։
Աննան փաստ չի ներկայացնում, հետևաբար՝ «փուչիկ»(բառի ուղղակի և անուղղակի իմաստով) մեղադրանք է հասցեագրում ԲՀԿ-ին ու մյուսներին կամ Նիկոլի «վկա» է, որն ամեն ինչի մեջ սիրում է մեղադրել բոլորին՝ իր շեֆից բացի։
Առանց ավելորդ կոտրրատվելու՝ վերցրեք ձեր մանդատները, մանավանդ, ձեր նպատակը դա էլ եղել է ու խորհրդարանում էլ հայտնվել եք ընդամենը իրավունքի ուժով՝ գնացքից ուշացած հաճախորդի «պնդաճակատությամբ»։
Այս քարոզարշավում ու հիմա էլ՝ խորհրդարանում դուք եք ընդդիմությունը ու էլ հեքիաթներ չպատմեք, թե «անատամ» ԲՀԿ-ու «Լուսավորն» են Նիկոլին պահում իշխանության։
Քանի օր, շաբաթ, ամիս, գուցե՝ տարի, Նիկոլը մնա իշխանության, ձեզ հայտնի բառապաշարով կարող ենք պնդել, որ դուք եք նրան պահում իշխանության կամ նրա համար «հարմար» ընդդիմություն եք, որովհետև ամեն ինչ ձախողած իշխանությունը կարող էր «հաղթել» միայն հասարակության մեծամասնության կողմից մերժված ուժերին։ Չնայած՝ այս ճշմարտությունը հասարակությունը վաղուց գիտի․ 2018-ին Նիկոլը ձեզ է պարտական իշխանության գալու համար, 2021թ-ին Նիկոլը մնաց իշխանություն, որովհետև ոմանց ավելի թունդ էր մերժում․․․․