Ես անձամբ վաղվանից ձեռնամուխ եմ լինելու իմ իրավասության տիրույթում գտնվող բոլոր քաղաքացիների իրավունքի վերականգնմանը. Սուրեն Պապիկյան
PoliticsՔարոզարշավի ընթացքում բազմաթիվ ահազանգեր, նամակներ ու բողոքներ ենք ստացել, որ ՏԻՄ-երում, մասնավոր սեկտորում ու բոլոր այն հնարավոր տեղերում, որտեղ նախկինի ուրվականներն ու իրենց համախոհներն ունեցել են հնարավորություն, մարդկանց պարտադրանքի, աշխատանքի իրավունքից զրկելու ու բազմաթիվ նմանատիպ այլ հարցեր։ Այս մասին Երևանի Հանրապետության հրապարակում հայտարարել է ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:
«Ես անձամբ վաղվանից ձեռնամուխ եմ լինելու իմ իրավասության տիրույթում գտնվող բոլոր քաղաքացիների իրավունքի վերականգնմանը։ Ու հիմա այս ամբիոնից պահանջում եմ բոլոր այն գործատուներին, ովքեր թույլ են տվել խախտումներ կամ կատարել են քայլեր, որոնց համար ահաստատ արդեն փոշմանել են, հենց վաղը՝ առավոտ 9-ից, սկսեն վերականգնել մարդկանց իրավունքները»,- ասել է նա։
Ավելին...