ԲՀԿ-ի բարձր վարկանիշը ոմանց ցնցումների մեջ է գցել. Իվետա Տոնոյան
PoliticsԳելափ ընկերությունն այսօր հրապարակեց իր կողմից իրականացվաց հարցումների արդյունքները, որի վերաբերյալ մեկնաբանություն ենք ստացել ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը: Պատգամավորի գնահատմամբ այդ հարցումները նման են պատվերով համերգի.«Կարծում եմ որևէ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ պատվերով համերգի տրամաբանության մեջ անցկացվող հարցումները բացարձակ հիմնազուրկ են: Բոլոր ժամանակներում էլ Գելափն առաջնորդվել է, ով վճարում է` նա էլ պատվիրում է սկզբունքով: Իսկ թվանկարչության սկզբունքով իրականացվող հարցումներին վաղուց արդեն որևէ մեկը լուրջ չի վերաբերվում: Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ունի բարձր վարկանիշ և դրա լավագույն վկայությունը արդեն 5 օր շարունակ հանրապետության տարբեր մարզերում Գագիկ Ծառուկյանի բազմահազարանոց հանդիպումներն են: Այն, որ ԲՀԿ բարձր վարկանիշը ոմանց ցնցումների մեջ է գցել, դա ակնհայտ է և նրանց մոտ թվանկարչական ունակություններ են սկսել դրսևորվել, բայց իրականությունից կտրվելն ու երազանքների գիրկը նետվելը դեռևս չի նշանակում երազախաբ չլինել: ԲՀԿ-ն ունեցել և ունի բարձր վարկանիշ, իսկ պատվերով համերգների ու թվանկարչության մեծ սիրահարներին հունիսի 21-ին խորը հիասթափություն է սպասում>,-ասաց Տոնոյանը