«Հայոց Արծիվները» դադարեցնում են քարոզարշավը
PoliticsՔիչ առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանը հայտարարեց, որ դադարեցում են քարոզարշավը և չեն մասնակցելու արտահերթ ընտրություններին։
Ասրյանը այդ քայլը բացատրել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգով, կոչ է արել միասնական ջանքերով ադրբեջանցիներին դուրս վռնդել ՀՀ սուվերեն տարածքից, ապա անցկացնել նոր արտահերթ ընտրություններ։