Ինձ ինչ ասեն, ես դրան չեմ անդրադառնալու, ես քաղաքական պաշտոնատար անձ եմ. Անահիտ Ավանեսյան
PoliticsԻնձ ինչ ասեն, ես դրան չեմ անդրադառնալու: Այս մասին այսօր` հունիսի 2-ին, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով իր հրաժարականի պահանջին:
«Ես քաղաքական պաշտոնատար անձ եմ, ինձ կարող են քաղաքական ամենասուր քննադատությունը ուղղել, դա այլ հարց է: Ես խոսում եմ կոնկրետ դատաբժիշկների, մեր բժիշկների, սանիտարների, որոնք որ տաժանակիր աշխատանք են տարել եւ այս մեկ մասնավոր դեպքը վերցնելով չի կարելի մի ամբողջ կառույցի կտարած, նվիրված աշխատանքը անտեսել»,- ասել է նա:
Նշենք, որ այսօր քաղաքացիները Առողջապահության նախարարության դիմաց բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի հրաժարականը:
Ավելին...