Պատերազմում պարտվել ենք ապիկարության, անշնորհքության, վատ կազմակերպվածության պատճառով. Միքայել Համբարձումյան
PoliticsՊատերազմի ընթացքում ԱԱԾ-ն ժամը մեկ վարչապետին զեկուցել է ռազմաճակատային իրադրության օբյեկտիվ և լիարժեք պատկերը, պետք է հասկանալ՝ ինչո՞ւ նա իրավիճակից բխող որոշումներ չի կայացրել. եթե տեսնում էինք, որ պարտվում ենք, որևէ մեկը մեզ չէր աջակցում անգամ քաղաքականապես, ո՞ւմ վրա էինք հույս դնում, ինչո՞ւ էինք օր օրի խորացնում մեր կորուստները, ամեն օրը նոր զոհեր էր բերում, խուճապ էր սկսվել: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը:
«Մենք չենք ունեցել մի իրավիճակ, որը հաջողություն էր խոստանում, մեր վիճակն օրեցօր վատթարանում էր։ Եթե վարչապետը չի պատասխանում այդ հարցին, ուրեմն ընտրություններից հետո ձևավորվելիք օպերատիվ-քննչական խմբի ղեկավարը կասի՝ ո՞րն էր պատերազմը չդադարեցնելու պատճառը։ Եթե մենք խոսում ենք միտումնավորության մասին, դա պետական դավաճանություն է։ Պատերազմում պարտվել ենք ապիկարության, անշնորհքության, վատ կազմակերպվածության պատճառով»,- ասել է նա:
Ավելին...