Փոխարտգործնախարար Գագիկ Ղալաչյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
PoliticsՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից։
«Ղալաչյանը դիմումը ներկայացրել է մայիսի 27-ին»,- ասացին գերատեսչությունից։
Նշենք, որ Գագիկ Ղալաչյանը 2020 թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ էր նշանակվել արտաքին գործերի նախարարի տեղակալ: