Պաշտպանենք պետությունը. Տիգրան Արզաքանցյանը միասնականության կոչ է անում
PoliticsԽորհրդարանական արտահերթ ընտրությունները պետք է ավարտվեն ազգային ուժերի հաղթանակով։
Առաջին Հանրապետության օրը՝ մայիսի 28-ին Հայաստանի դեմոկրատական կուսակցության համակիրները՝ Տիգրան Արզաքանցյանի, Արամ Սարգսյանի և Նարինե Դիլբարյանի գլխավորությամբ, այցելել են Սարդարապատի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել։
«Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամի հիմնադիր նախագահ, ՀԴԿ ընտրացուցակը գլխավորող Տիգրան Արզաքանցյանն արձանագրում է, որ հայ ժողովուրդը հաղթական ժողովուրդ է և կարող է պաշտպանել իր սահմանները։
ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն էլ հիշեցրել է, որ հայ ժողովուրդը հաղթեց Սարդարապատում, քանի որ միասնական էր։ Ու այսօր էլ միասնականությունն է անհրաժեշտ մեր ժողովրդին։
Առաջին Հանրապետության ստեղծմամբ հպարտ Նարինե Դիլբարյանն էլ նկատում է․ «Պիտի ուխտենք լինել Հայաստանի Առաջինի իրական իրավաժառանգորդները»։ Նարինե Դիլբարյանի խոսքով, առաջիկա խորհրդարանական ընտրությունները պետք է ավարտվեն ազգային ուժերի հաղթանակով, որպեսզի կարողանանք պաշտպանենք պետությունը։
Հենց այս՝ «Պաշտպանենք պետությունը» կարգախոսով էլ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը մասնակցում է ընտրություններին։ Ի դեպ, նշենք, որ Տիգրան Արզաքանցյանն ու իր կողմնակիցները չափազանց կոռեկտ և քաղաքակիրթ ընտրապայքար են տանում՝ առանց քաղաքական մրցակիցներին սևացնելու, խայթող որևէ բառ ասելու։ Միասնականություն քարոզող ուժի իրական պահվածք է, ինչը ողջունելի է։
Սերգեյ Ասատրյան