Հայաստանն պիտի դիմի ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդ՝ ասելով, որ ինքը ենթարկվել է հարձակման. Տարոն Սիմոնյան
PoliticsԼՀԿ խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հա լավ, էլ ո՞նց ասենք ...
Հայաստանի նախաձեռնած, ՀԱՊԿ պայմանագրի 2֊րդ հոդվածով սկսված խորհրդակցությունները հիմք չեն ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետության՝ Ադրբեջանի նկատմամբ ազդեցության լծակ լինելու համար։
Եթե դրանց արդյունքում ընդամենը ցանկանում եք, որ ՀԱՊԿ֊ն հայտարարի Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի, ուժի կիրառման և տարածքային ամբողջականության խախտման փաստը, ՆԱԽ ԵՎ ԱՌԱՋ Հայաստանն՝ ինքը պիտի դա անի։
Իսկ դա անելու ընթացակարգը գաղտնիք չէ, սահմանված է միջազգային իրավունքով։
Դա միայն հայտարարելը չէ, այլ հայտարարելն է ՀԱՏՈՒԿ ընթացակարգով։
Հայաստանն ընդամենը պիտի դիմի ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդ՝ ասելով, որ ինքը ենթարկվել է հարձակման, իր նկատմամբ ուժ է կիրառվել, իր տարածքային ամբողջականությունը խախտվել է ...
Դրանից հետո ՀԱՊԿ֊ն՝ որպես ՄԱԿ֊ում գրանցված տարածաշրջանային անվտանգային համակարգ, կկարողանա ավելի «անկաշկանդ» լինել այն հարցում, ինչն իրենից ակնկալում ենք ...
Հ.Գ.
Ի զարմանս ոմանց՝ ասեմ, որ միջազգային իրավունքն ունի գործողությունների հերթականության ընթացակարգեր, և «ձիուն սայլի հետում դնելով՝ սայլն առաջ չեք տանի»։