Իշխանությունը կորցնում է չափը․ Քաղաքական հետապնդումներ ընդդիմախոսների դեմ
PoliticsՏարիներ շարունակ նախկիններին հետապնդումների մեջ մեղադրող Փաշինյանն ու նրա գլխավորած խառնակույտն այսօր առավել քան լկտիաբար քրեական հետապնդումներ են իրականացնում հիմնական ընդդիմախոսների նկատմամբ։ Ընդ որում, իշխանությունը նույնիսկ չի էլ փորձում ձևական կողմն ապահովել՝ անցնելով լպիրշության բոլոր սահմանները։
Փաշինյանի համար, թերևս, գերխնդիրը մեկն է՝ ամեն գնով պահպանել իշխանությունը, թքած ունենալով ժողովրդի և միջազգային գործընկերների կարծիքի վրա։ Այլ բան չէր էլ կարող լինել, պատերազմում պարտությունից հետո սեփական ժողովրդի նզովքին արժանացած ուսապարկերի դեպքում։
Այսօր առավոտյան Հատուկ քննչական ծառայություն է կանչվել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ով օրեր առաջ է ստանձնել «Հայաստան» դաշինքի շտաբի պետի պաշտոնը։ Մինչ Ադրբեջանը կտոր-կտոր զավթում է Հայաստանի տարածքը, ադրբեջանցուց վախվորած իշխանությունը առյուծ է կտրում սեփական երկրի ներսում։ Իրավապահմարմիններն էլ հանցավոր և ապիկար իշխանություններին տաքուկ աշխատասենյակներից դուրս շպրտելու, նրանց դեմ քրգործեր հարուցելու փոխարեն, հետապնդում են Փաշինյանի քաղաքական հակառակորդներին։
«Երկիրը նորից պատերազմի շեմին է, տարածքային կորուստների շեմին է, կուլիսներում ստորագրվող փաստաթղթերի շեմին է, սոցցանցերը ողողված են մեր զինուժի ստորացման կադրերով, և նույնիսկ նման պահերին քաղաքական իշխանությունը հրահանգներ է տալիս՝ քրեական հետապնդման, նոր գործերի, քննչական մարմինները շարունակում են հնազանդորեն կատարել այս քաղաքական իշխանության պատվերները, քննչական ողջ համակարգն անգամ այս պայմաններում պատանդի պես կատարում է քաղաքական հրահանգներ»,- արձանագրել են Այլընտրանքային նախագծեր խմբի անդամները։
Հանիրավի մեղադրանքները, վստահ ենք, չեն կարող կպչել ոչ Արմեն Գևորգյանին, ոչ էլ մյուս ընդդիմադիր գործիչներին, փոխարենը թանկ են նստելու Հայաստանի Հանրապետության հեղինակության վրա։ Իսկ դրա միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է ու նրա հլու կամակատարները։
Անդրանիկ Ավետիսյան