Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

«Դատարանները բացարձակ անկախ չեն, ունենք փաստեր, որ դրանց վրա ահռելի մեծ ճնշումներ են գործադրվել». Դավիթ Գալստյանի փաստաբան

Politics

ՀՀ Զինված ուժերին զենքի մատակարարման չարաշահումների գործով մեղադրյալ Դավիթ Գալստյանը դեռ կմնա կալանքի տակ: Մայիսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը քննում էր Դավիթ Գալստյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու հարցը, մասնավորապես՝ կալանքի ժամկետի երկարաձգման դեմ վերաքննիչ բողոքը, որը ներկայացրել են ԴԳալստյանի փաստաբաններ Արմեն Հարությունյանը և Արմեն Անդրիկյանը: Դատարանը վճիռը կկայացնի մայիսի 17-ին:

Վերաքննիչ դատարանի բակում հավաքվել էին Դավիթ Գալստյանի հարազատները, նրա ընկերությունների աշխատակիցները՝ ցույց տալու իրենց աջակցությունը: 

Нет описания.

Нет описания.

«Պարոն Գալստյանի երկամսյա կալանքը լրանալուց հետո նախաքննության մարմինը  ներկայացրել էր այն ևս երկու ամսով երկարացնելու միջնորդություն: Առաջին ատյանի չարաբաստիկ դատարանն այդ անհիմն միջնորդությունը բավարարել էր, և հիմա այդ որոշումը բողոքարկում ենք Վերաքննիչ դատարանում: Այսինքն՝ մարտին դատարանը որոշում էր կայացրել ևս երկու ամսով երկարացնելու նրա կալանքը, և հիմա քննում ենք այդ երկարացման միջնորդության դեմ վերաքննիչ բողոքը»,-լրագրողների հետ զրույցում ասում է Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը: Նշում է՝ Դավիթ Գալստյանի և նույն գործով որպես մեղադրյալ ներգրավված Արմեն Բաղդասարյանի դեմ հարուցված քրեական գործն աբսուրդ է: «Զավեշտ է, թե ինչպես կարելի է երկու մարդու անհիմն մեղադրանքի սահմաններում դատարանների թեթև ձեռքով կալանքի տակ պահել: Գործը վերաբերում է զենքի մատակարարումներին: Երբ կալանավորեցին Դավիթ Գալստյանին, ԱԱԾ-ն հրապարակեց մեզ համար անհասկանալի, տարօրինակ տվյալներ: Մեր հերթին նշեցինք, որ այն ինչ հրապարակում եք, թերի է, չի համապատասխանում իրականությանը: Մինչ օրս որևէ ապացույցով չի հիմնավորվել այն, ինչ հրապարակել է ԱԱԾ-ն: Մասնավորապես՝ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Դավիթ Գալստյանի կազմակերպությունը մատակարարել է կրակոցներ, որոնք 1970-ական թվականների արտադրության են, անորակ ապրանք, որը չի համապատասխանում տակտիկական և պայմանագրի պահանջներին: Այդ աբսուրդի հրապարակումից անմիջապես հետո Գալստյանը հայտարարություն տարածեց՝ նշելով, թե ինչ 70-ականների մասին է խոսքը: Հետագայում նյութերի ուսումնասիրության ժամանակ հասկացանք, որ նախաքննության մարմինը սիրողական մակարդակի, հանրության մեջ երևի թե հուզական պահեր առաջացնելու նպատակով է այդ հայտարարությունն արել: 70-ական թվականը նա վերցրել էր կրակոցի ինչ-որ մի դետալի վրա առկա 77 թվից: Հերիք չէ, որ թերի տեղեկություն հրապարակվեց, դեռ մի բան էլ ի լուր աշխարհի հայտարարվեց, որ Հայաստանը 70-ականների զենք ունի, մինչդեռ դա իրականությանը չի համապատասխանում: Անցնող չորս ամսվա ընթացքում հիմնավորել ենք, որ 70-ականների մասին հայտարարությունը թերի է, չճշտված, հիմնավորել ենք, որ մատակարարված ապրանքն ամբողջությամբ համապատասխանում է պայմանագրով սահմանված պայմաններին, այսինքն՝ 1983-86 թվականների զենք է, համապատասխանում է այն պահանջներին, որոնք զինված ուժերը պայմանագիրը կնքելիս դրել են մատակարար կազմակերպության առաջ»,-ընգծում է փաստաբանը: Ճշտող հարցին՝ իսկ այդ ընթացքում ով է եղել ԳՇ պետը, փաստաբանը նշում է՝ պայմանագիրը կնքելիս ԳՇ պետը եղել է Արտակ Դավթյանը: 

Արմեն Հարությունյանը հավելում է՝ ամբողջ աբսուրդն այն է, որ այս գործի նյութերում պաշտոնական մի շարք գրություններ կան, որտեղ բարձրաստիճան անձինք ստորագրել են պաշտոնական փաստաթղթեր՝ ՊՆ-ի, ԶՈւ-ի, ԳՇ-ի անունից և նշել, որ մատակարարված ապրանքի հետ որևէ խնդիր չկա: «Ասել են՝ ապրանքը վերցրել ենք, օգտագործել, ամեն ինչ նորմալ է, երբեք որևէ պահանջ չենք ներկայացրել: Կանչել ենք նաև արտադրողներին, ունենք փաստաթղթեր, որ այս արտադրանքը նորմալ է: Պարզաբանել ենք, մեկնաբանել, որպեսզի նախաքննության մարմինն էլ հասկանա, թե ինչպես ընդհանրապես կարելի է որոշել կրակոցի արտադրության տարեթիվը, չի կարելի դա մեկ դետալով որոշել: Այս ամբողջ ապացուցողական բազայի մասին չորս ամիս դատարաններում «գոռում ենք», նկատի ունենալով, որ դատական նիստերը դռնփակ են, կա պետական գաղտնիք, շատ բան չենք կարողանում հրապարակային ասել: Կան պաշտոնական փաստաթղթեր՝ ԳՇ պետի, համապատասխան անձանց ստորագրությամբ, որոնք հավաստում են, որ խնդիր չկա, ինչո՞ւ այդ փաստաթղթերին պատշաճ գնահատական չեն տալիս: Որևէ դատարան որևէ գնահատական մինչ օրս չի տվել այդ փաստաթղթերին: Ներկայացնում ենք դրանք, դատարանները շրջանցում են: Ծանոթանում ենք դատարանների որոշումներին, ուղղակի արտատպած է քննիչի միտքը միջնորդությունից: Այստեղ ակնհայտ է, որ դատարաններում ունենք լուրջ խնդիր և դրանք բացարձակ անկախ չեն: Ունենք փաստեր, որ դատարանների վրա ահռելի մեծ ճնշումներ են գործադրվել: Ի սկզբանե դատավորների ներգրավման պրոցեսն արդեն խնդրահարույց է, այդ մասին հրապարակային ասել ենք, այդ հարցը քննարկվելու է միջազգային ատյաններում: Արմեն Բաղդասարյանի մասով Եվրոդատարան ուղարկվելիք բողոքը պատրաստ է: Խնդիրն այն է, որ Առաջին ատյանում Դավիթ Գալստյանի մասով գործը քննել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, և Արմեն Բաղդասարյանի մասով՝ դատավոր Մակյանը: Իրենք հերթապահ դատավորներ չեն եղել, այդ ժամանակ հերթապահ դատավորները եղել են Նոր Նորքի դատավորները և հատուկ այս գործի համար իրենք հերթապահության են կանչվել: Այդ գործերը մակագրվել է իրենց, իրենք էլ շատ հանգիստ արել են այնպես, ինչպես որ արել են: Հետագայում պարզել ենք, որ ինչ-որ թույլտվության ձևաչափ գոյություն ունի, այն դեպքում, երբ դատավորը պետք է առնչվի պետական գաղտնիք կազմող տեղեկությանը, նա պետք է համապատասխան թույլտվություն ունենա: Բացարձակ անհասկանալի այս երևույթը փորձել ենք պարզել: Երբ Առաջին ատյանի դատարանում պետք է քննվեր Դավիթ Գալստյանի գործը, երեք դատավոր է ունեցել այդ թույլտվությունը և զավեշտն այն է, որ այդ թույլտվությունը տալիս է ԱԱԾ-ն: ԱԱԾ-ն մեր գործով թույլտվություն է տվել երկու դատավորի»,-նշում է Հարությունյանը: Ընդգծում է՝ իրենց համոզմամբ, ներկայումս իրենք չեն մասնակցում իրավական պրոցեսների, կարևորում է այն, որ Վերաքննիչ դատարանն արձագանքի իրենց ներկայացրած փաստաթղթերին, տա իրավական գնահատական: 

Ա Հարությունյանն ասում է, որ Դավիթ Գալստյանն այս պատերազմի ընթացքում հրաժարվել է իր շահույթից, բոլոր մատակարարումներն իրականացրել է ինքնարժեքով, միլիոնավոր դոլարների նվիրատվություններ իրականացրել, այս ամենի հետևանքով շատ մարդիկ զրկվել են միլիոնավոր դոլարներ աշխատելու, գրպանելու հնարավորությունից: «Մեր փաստաբանական խումբն այդ մասով որոշակի հետաքննություն է իրականացնում, վստահ ենք, որ այդ մարդիկ կարող են լինել իշխանության տարբեր օղակներում կամ էլ հովանավորվում են այդ օղակներում գտնվող մարդկանց կողմից:  Այդ մարդիկ կարողանում են ազդել ինչպես դատական, այնպես էլ իրավապահ համակարգի վրա: Այս պահին անուններ չեմ նշի, թեև ունենք որոշակի կասկածներ: Լուրջ ուսումնասիրություն ենք իրականացնում և փաստեր ունենալուց հետո կներկայացնենք, իսկ եթե լինեն բավարար հիմքեր իրավապահ մարմիններին դիմելու համար, ապա կներկայացվի հանցագործության մասին հաղորդում»,-ասում է Դավիթ Գալստյանի փաստաբանը:

Մինչ ընթանում էր դատական նիստը, լրագրողների հետ զրույցում «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Շուշանիկ Ավագյանը նշեց, որ Դավիթ Գալստյանի տարբեր ընկերությունների աշխատակիցները պահանջում են, որպեսզի իրականացվի արդար դատավարություն, դատարանի բակում են ցույց տալու իրենց աջակցությունը: «Կան բազմաթիվ ծրագրեր, որոնք այսօր դադարի փուլում են: Դրանցից են Բաղրամյան զորավարժադաշտում հրաձգային համալիրի կառուցումը: «Օվալ սիստեմս» ՍՊԸ-ն պատրաստվում էր արտադրելու օպտիկա-էլեկտրոնային սարքեր, ինչպես նաև համալրվելու էր նորագույն այնպիսի տեխնիկայով, որ թույլ էր տալու մեր պայմաններին համապատասխան, մարտավարական-ռազմավարական տեսանկյունից, կատարել մարտական խնդիրներ: «Նանոմեդիքլ.ամ» ՍՊԸ-ն արտադրելու էր նանոմանրաթել, որն օգտագործվելու էր զինվորական հագուստ կարելու ժամանակ: Բագավանում լինելու էր փամփուշտների արտադրամաս, գործարանը համալրվելու էր այնպիսի տեխնիկայով, որը զրահապատ մեքենաների վերանորոգում էր իրականացնելու: Այս ծրագրերի իրականացնողը, հիմնական որոշումներ կայացնողը Դավիթ Գալստյանն է, նրա կալանավորումը խոչընդոտում է այս և այլ ծրագրերի իրականացմանը: Այս բոլոր ծրագրերը բացի սոցիալական հարցեր լուծելուց բխում են պետական շահերից»,-ասում է Շուշանիկ Ավագյանը:

Դատական նիստի ավարտից հետո փաստաբան Արմեն Հարությունյանը տեղեկացրեց, որ շատ գոհ են դատական նիստից, քննարկվել են իրենց ներկայացրած բոլոր փաստարկները, փաստաթղթերը դարձել են քննարկման առարկա: «Սպասենք դատարանի որոշմանը: Մեզ համար կարևոր է, որպեսզի դատարանը այս բոլոր փաստարկներին և փաստաթղթերին իրավական գնահատական տա: Չկանխատեսելով դատարանի որոշումը՝ նշեմ, որ ունենք Վճռաբեկ դատարան դիմելու տարբերակը: Բայց ընդհանրապես հույս չունենք, որ այնտեղ որևէ արդարադատություն կլինի՝ նկատի ունենալով Վճռաբեկ դատարանի որոշումն Արմեն Բաղդասարյանի վերաբերյալ»,-ընգծեց փաստաբանը:

Լուսինե Առաքելյան

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor