Խաչիկ Ասրյան. Դատապարտո՛ւմ ենք Փաշինյան Նիկոլի անգործությունը ու պահանջում՝ անհապաղ ստեղծել Սյունիքի ու սահմանամերձ բոլոր մարզերի անվտանգության գոտի
Politics2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Փաշինյան Նիկոլի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո, Հայաստանի ստորացումը և նվաստացումը շարունակվում է:
Կապիտուլյացիայի խայտառակությունից հետո՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության սահմանի տարբեր հատվածներում՝ մասնավորապես անպարտելի դրոշակ ունեցող Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Փաշինյան Նիկոլի Հայաստանակործան իշխանությունն ընդունակ չէ կատարելու սահմանադրությամբ իրեն վերապահված Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի և սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների կենսագործումը:
Ելնելով վերոգրյալից՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ Հայաստանում սույն թվականի հունիսի 20-ին տեղի ունենալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունները բացառիկ հնարավորություն են տալիս՝ Հայաստանն ազատագրելու Փաշինյան Նիկոլից ու իր անհայրենիք լակոտակրատիայից և ձևավորելու Ազգային Քրիստոնյա իշխանություն, որի համար Հայաստանի ու Արցախի տարածքային ամբողջականության պահպանումը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Հայ մարդու կյանքի պաշտպանությունը կլինի ամենաառաջնայինը:
Դատապարտո՛ւմ ենք Փաշինյան Նիկոլի անգործությունը ու պահանջում՝ անհապաղ ստեղծել Սյունիքի ու սահմանամերձ բոլոր մարզերի անվտանգության գոտի:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան