Երիտասարդը պետք է հիմք ու վստահություն ունենա սեփական երկրում. Վահե Էնֆիաջյան
PoliticsԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երիտասարդների համար
0% Տոկոսադրույք
0% Կանխավճար
Երիտասարդների համար մատչելի բնակարաններ ձեռք բերելու մասին շատ է խոսվել, սակայն գործընթացն այդպես էլ մատչելի չդարձավ։
Երիտասարդը պետք է հիմք ու վստահություն ունենա սեփական երկրում, պետք է հոգատարություն զգա իր ու իր նոր ձևավորված ընտանիքի հանդեպ։
Սակայն տարատեսակ թղթաբանական քաշքշուքներն ու չարդարացված պետական ու բանկային պահանջները գրեթե զրոյացնում են մատչելի բնակարան ձեռք բերելու հնարավորությունը։
Առաջարկում ենք երիտասարդների համար ստեղծել հետևյալ պայմանները` Բնակարաններ ձեռք բերելու համար սահմանել 0% տոկոսադրույք և 0% կանխավճար։
Հարկավոր է պետական երաշխիքներ ստեղծել գործընթացն արագ կազմակերպելու համար։
Երիտասարդների համար մատչելի բնակարաններ ապահովելու անհրաժեշտության մասին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը բազմիցս խոսել է ու վստահ ենք, որ միայն հայրենիքի հետ հույս կապող երիտասարդն է անմնացորդ նվիրվում պետականաշինության գործին, աշխատում քրտնաջան, ստեղծում ընտանիք ու հզորացնում սեփական երկիրը։