Անցյալը վերադարձնում են հենց Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը
Politics«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Թե բա՝ հեղափոխություն, նոր Հայաստան։
Երևանի վարչական շրջանի երկու ղեկավարներ մասնակցում են արյունոտ ռազբորկայի՝ հար և նման մերժված իրականության միջադեպերի, հետո հրապարակային ստում են, իրավապահների օգնությամբ "մաքրում" են իրենց պատասխանատվությունը։
Չկա ոչ մի քաղաքական գնահատական, դատապարտող խոսք, պաշտոնանկություն, հետո "ապուշ կտրածի" հոգեբանությամբ "թունդ" հեղափոխականները զարմանում են Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի քաղաքական հավակնությունների վրա։
Դուք՝ "դուխով" հեղափոխականներ, ամբողջովին վերարարտադրել ենք մերժված բարքերը, արդ, ինչո՞ւ եք զարմանում, որ այդ մերժված ու ձեր ձեռամբ ռեստավրացված հանացավոր միջավայրը վերադարձնելու է նաև իր հիմնական "հերոսներին"․․․
Անցյալն՝ իր բարքերով, վերադարձնում են հնեց Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը՝ թե կենցաղային և թե քաղաքական հարթություններում։