Մենք պետք է շատ սկզբից սկսենք. Տարոն Սիմոնյան
PoliticsԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրում է.
Այդուհանդերձ ...
մինչև որոշելը, որ ուզում ենք ոչ թե քարտեզի վրա, այլ իրական պետություն ունենալ, մենք պիտի շաաաատ սկզբից սկսենք՝ հայ անհատ և հայ հանրություն ձևավորելուց։
Դրա համար պիտի ազատվենք պատրանքներից ու գիտակցենք մի քանի պարզ ճշմարտություններ, օրինակ՝
• ապրելն ավելի լավ է, քան չապրելը,
• գիտելիքն ավելի լավ է, քան տգիտությունը,
• բարոյականությունն ավելի լավ է, քան անբարոյականությունը,
• օրենքը պահպանելը ավելի լավ է, քան օրենք խախտելը...
Իրական պետություն հնարավոր է ունենալ, եթե ուզում ենք ապրել բարոյական կյանքով՝ օրենքը պահպանելով և գիտելիքով կառավարվելով։
Հ.Գ. Գնդակ, դարպաս, գոլ ... Լավ է...