Ցանկացած ընտրակարգով կարելի է կազմակերպել կատարյալ լավ կամ խայտառակ վատ ընտրություններ․ Գևորգ Գորգիսյան
PoliticsԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Կան մարդիկ, ովքեր անհիմն պնդում են, որ ռեյտինգային ընտրակարգը հանգեցնելու է օլիգարխների ու թաղային հեղինակությունների ներգրավմանն ընտրական գործընթացներում, իսկ փակ համամասնականը՝ ոչ:
Այս առասպելը ցրելու համար հիշեցնեմ որոշ փաստեր.
02.04.2017թ. տեղի ունեցան ԱԺ ընտրությունները՝ ռեյտինգային ընտրակարգով: Այս ընտրություններին ՀՀԿ֊ն՝ իր բոլոր ռեսուրսների կիրառմամբ, Երևան քաղաքում հավաքեց 48.7 % քվե:
14.05.2017թ. տեղի ունեցան Երևանի ավագանու ընտրություններ՝ փակ համամասնական ընտրակարգով, որտեղ կրկին ՀՀԿ–ն կիրառեց բոլոր տեսակի ռեսուրսները և այս անգամ հավաքեց 69% քվե:
Ասածս ի՞նչ է. ցանկացած ընտրակարգով կարելի է կազմակերպել կատարյալ լավ կամ խայտառակ վատ ընտրություններ։ Ամեն ինչ կախված է տվյալ պահի իշխանությունների քաղաքական կամքից: