«Հիշիր, կապիտուլյանտ. քո հետևից գալու են». Արմեն Աշոտյան
PoliticsԱրմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային խայտառակությունն էլ ավելի ամբողջական եւ ընդգրկուն դարձնելու համար կապիտուլյանտ խզբզանքը պետք է պատասխանի նաեւ Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչած եւս 10 չհերքված փաստերին։
1. Բանակցային 30 տարվա գործընթացի մասին Նալբանդյանին ընդամենը 15 րոպե լսելը։
2. 5 միլիարդ դոլարի Ալիեւի առաջարկը։
3. Իր հանձնարարությամբ Արայիկ Հարությունյանի կողմից երրորդ նախագահին չընդունելը և պատերազմական գործողություններին փորձառու գեներալներին չներառելը;
4. «ՏՈՌ» համալիրներ ձեռք բերելու պլանի փոփոխում, որը նախատեսված էր երեք խմբաքանակով, ՀՀ-ն ստացավ միայն մեկ խմբաքանակը։
5. ՍՈՒ-30-ների ձեռք բերում, որոնք սպառազինություն չունեն։
6. «Լելե Թեփե» օպերացիայի մասին:
7. Շուշիի անկումը Սեյրան Օհանյանի պատասխանատվության տակ գցելու մասին;
8. Արցախի նախագահ Բակո Սահակյանին բանակցային գործընթացի մասին տեղյակ չպահելու մասին;
9. 600 դոլարով զրահաբաճկոնների ձեռք բերում;
10. ԳՇ պետերի հաճախակի եւ չհիմնավորված փոփոխության մասին։
Հիշիր, կապիտուլյանտ։
Քո հետեւից գալու են. կամ ժողովուրդը, կամ օրենքը, կամ Աստված»։