Արտակ Թովմասյանը և իր թիմի՝ IT ոլորտի մասնագետներն առաջ են քաշել Հայաստանի հետագա զարգացման համար անհրաժեշտ և առաջնահերթ քայլեր
Politics«Թովմասյան» հիմնադրամի ֆեյսբուքյան էջը հայտնում է.
««Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը, ով IT ոլորտում բազմաթիվ նախագծերի հեղինակ է և ունի մեծ ներդրումներ ու բիզնես հետաքրքրություններ նշված ոլորտում, իր թիմի և IT այլ առաջատար մասնագետների հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է, թե ինչպես պետության համար ապահովել առավել արդյունավետ կառավարում ու թափանցիկ մենեջմենթ, ինչպես կոռուպցիայի դեմ պայքարը դնել ինստիտուցիոնալ հիմքերի վրա, որպեսզի այդ գործընթացը կախված չլինի այս կամ այն անձի ցանկությունից։ Աշխատանքային քննարկումից հետո Արտակ Թովմասյանը և իր թիմի՝ IT ոլորտի մասնագետներն առաջ են քաշել Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման համար անհրաժեշտ և առաջնահերթ հետևյալ քայլերը.
ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Պետական կառավարման համակարգի կենտրոնացված էլեկտրոնային կառավարում,
Բարձր տեխնոլոգիաներով ռազմարդյունաբերության վերազինում,
Որպես առաջատար տեխնոլոգիական երկիր` դիրքերի ամրապնդում,
Կադաստրի գործառույթներում առաջատար տեխնոլոգիաների պարտադիր ներդրում եւ
կիրառում,
Առաջատար տեխնոլոգիաների կիրառում գյուղատնտեսության ոլորտում,
Ֆինանսատնտեսական ոլորտում առաջատար տեխնոլոգիաների համալրում,
Կրթության ոլորտում տեխնոլոգիական արդիականացում,
Գիտության խթանում բարձր տեխնոլոգիաներով,
Աշխատանքի եւ աշխատուժի վերաորակավորում։
Այս կետերից յուրաքանչյուրն առավել համապարփակ կներկայացվի և կդրվի քննարկման հանրային լայն շրջանակներում»: