Տիգրան Ավինյանը չբացառեց, որ Հայաստանն Ադրբեջանի հետ գաղտնի փաստաթուղթ ունի ստորագրված՝ առանց Ռուսաստանի միջնորդության
Հայաստանն ու Ադրբեջանը, բացի երկու հայտնի հայտարարություններից, ունեն արդյո՞ք այլ երրորդ փաստաթուղթ՝ կնքված իրար հետ, առանց Ռուսաստանի միջնորդության: Այս մասին այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, հարցրեց պատգամավորներից մեկը:
Ավինյանն ասաց, որ առանց Ռուսաստանի միջնորդության որևէ փաստաթղթի մասին տեղեկացված չէ. «Բացի այդ հայտարարություններից, որոնք արվել են, ու փաստաթղթերից, որոնք ներկայացվել են, կա ևս մեկ պայմանավորվածություն, որը վերաբերում է Դավիթ Բեկ-Գորիս հատվածում ճանապարհահատվածին: Բացի նշված հայտարարություններից, դա ինձ հայտնի միակ պայմանավորվածությունն է: Մնացած հարցերով, եթե ավելի դետալացված պատասխաններ եք ցանկանում, առաջարկում եմ ստանալ հանձնաժողովների, կամ խմբակցությունների հետ հանդիպման ֆորմատով»: