Ինչ ծրագիր են առաջարկել ՌԴ իշխանությունները՝ Ռոբերտ Քոչարյանին. «Դեժավյու»
«Դեժավյու» թելեգրամյան ալիքը գրում է․ «@Tzhvzhik –ի կրեմլյան աղբյուրները հայտնում են, որ Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա այցի ընթացքում, ՌԴ իշխանությունները նախագահին են ներկայացրել Հայաստանի էկոնոմիկայի վերականգնման հնգամյա մանրամասն ծրագիր: Քոչարյանի ներկայացրել են նաև Հայաստանի մարզերի համար փորձագետների վերլուծություններ և հստակ ներդրումային ծրագրեր յուրաքանչյուր մարզի համար:
Նույն աղբյուրների համաձայն Քոչարյանին ներկայացրել են ծրագրեր հայկական բանակի վերականգնման այդ թվում՝ Արցախի պաշտպանության բանակի բարեփոխման, վերակառուցման տարբերակներ:
Հայ հասարակությանը այդ ծրագրերը կներկայացվեն նախընտրական փուլում:
Այսպիսով, կարող ենք փաստել, որ առաջիկա ընտրությունները կվերածվեն ոչ միայն պոպուլիզմի և իրավասության, այլև Հայաստանի զարգացման՝ Ռուսաստանի և Թուրքիայի տնտեսական մոդելների առճակատման»: