Իմ համար բացարձակ անընդունելի է սևերի ու սպիտակների բաժանումը․ Ծառուկյան
PoliticsՆախօրեին Գյումրի կատարած այցի ժամանակ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը «բոմժ» էր անվանել իր ճանապարհը փակած քաղաքացիներին: Թեմայի վերաբերյալ հարց ենք ուղղել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
- Պարոն Ծառուկյան, նախօրեին Վազգեն Մանուկյանը Գյումրիում իր ճանապարհը փակած քաղաքացիներին «բոմժ» է անվանել: Ինչպես կգնահատեք Վազգեն Մանուկյանի այս ձևակերպումը:
- Անկեղծորեն պետք է ասեմ, որ իմ համար բացարձակ անընդունելի և անթույլատրելի է նման ձևակերպումը: Ես մշտապես ասել եմ, որ իմ համար բացարձակ անընդունելի է հասարակության ներսում սևերի ու սպիտակների, լավերի ու վատերի բաժանումները կամ ցանկացած այլ տեսակի տարբերակումները: Մենք մի ազգ ենք, մի ժողովուրդ և ունենք ընդամենը մեկ հայրենիք:
Բոլորն էլ գիտեն, հայրաքաղաք Գյումրին և արարող ու ստեղծագործող գյումրեցիներն իմ համար ունեն առանձահատուկ նշանակություն: Ես հույս ունեմ, որ քաղաքական լեքսիկոնին անհարիր ձևակերպումները որևէ կերպ չեն նսեմացնի մեր թասիբով գյումրեցիների արժանապատվությունը: Ես մշտապես լինելու եմ Հայաստանի ամենաջերմ և հյուրընկալ, ադաթներով ու ավանդույթներով հարուստ Գյումրիի և գյումրեցու կողքին: Դա միանշանակ է...