Անձի զարգացումը զրոյական կամ առաջնային դիրքի միջոցով
Կարելի է սեփական խելքով ապրել՝ սեփական ընտրությունները կատարելով, կամ կարելի է ապրել այնպես, ինչպես բոլորը՝ ենթարկվելով այն կենսակերպին, որը վարում են շրջապատի մարդիկ: Ո՞րն է ավելի լավ, ավելի ճիշտ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ՈՎ է անձը, ՈՎՔԵՐ են նրան շրջապատողները, ինչպես նաև ինչպիսին է արժեհամակարգը և ինչ հասարակության մեջ է նա ապրում: Հոգեբան Նիկոլայ Կոզլովի հեղինակած հոդվածը վերցրել ենք psychologos.ru կայքից:
Ինքնաբուխ, առաջին դիրքում գտնվող երեխան, հետաքրքրասեր դեռահասը և ինքնավստահ երիտասարդն են ազատության և զարգացման աղբյուրը, և ոչ նրանց հոգնած, ցրված, անհեռատես և վախեցած ծնողները:
Սակայն խելամիտ հասարակություններում և լավ ծնողների դեպքում իրավիճակն այլ է: Եթե շրջապատի, ընտանիքի կամ հասարակության հիմքում պոզիտիվն է, կառուցողականությունը, ազատությունը, զարգացումը, իմաստնությունը և պատասխանատվությունը, ապա այդ դեպքում երեխան, դեռահասը կամ երիտասարդը, ծայրահեղ դեպքում, լավ յուրացրած զրոյական դիրքով կարող են լավ սկզբի հնարավորություն ունենալ:
Հնարավոր է, որ ինքը՝ երեխան, վախենում կամ ծուլանում է և ցանկանում է ամեն ինչ մի կողմ դնել և զվարճանալ: Սակայն նրան սովորեցրել են լսել մեծերին և գրքեր կարդալ: Մեծահասակները նրան ասում են.
-Մի՛ ծուլացիր, մի՛վախեցիր, մի՛ նեղացիր, ժամանակ մի՛ կորցրու: Սովորի՛ր: Սովորի՛ր վայելել կյանքը: Աշխատի՛ր: Մտածի՛ր:
Հենց դա է նկատի ունեցել Ս. Ի. Հեսսենը, երբ գրել է, որ երեխաներն ազատ չեն ծնվում, նրանք ծնվում են որպես ստրուկ, իսկ ազատ կարող են դառնալ միայն ճիշտ կազմակերպված հարկադրանքի դեպքում: Ինչպես ասում են, ազատ չեն ծնվում, ազատ դառնում են: Այս իրավիճակում զրոյական դիրքը՝ առաջին դիրքի համեմատությամբ, պոզիտիվի և զարգացման աղբյուր է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը