Ի՞նչպես մոնղոլ արքա Լենկ Թեմուրը սիրահարվեց հայ աղջկան , իսկ Տավուշի մարզում գտնվող ամրոցը , որտեղ ապրում էր գեղեցկուհին՝ կոչվեց «Աղջկաբերդ» . Ամրոցը այս պահին
Աղջկաբերդը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Իջևան քաղաքից մոտ 16 կմ դեպի հարավ-արևմուտք, անտառապատ սարի գագաթին, որը բոլոր կողմերից եզերված է բարձր ժայռերով, միաժամանակ պաշտպանված է արհեստական, բրգավոր պարիսպներով, մուտքի ներսում՝ փոքրիկ պահակատուն ունի։
Ամրոցի ներսում ավերված բնակարաններից բացի, կան երկու ջրամբար և խաչաձև հատակագիծ ունեցող մի եկեղեցի։ Ջրամբարներից մեկը շատ մեծ է։ Ջուրը թրծված կավե խողովակով նախ լցվել է մի փոքրիկ ավազանի մեջ, իսկ այնտեղից մի այլ խողովակով թափվել մեծ ջրամբարը։
Ամրոցի բոլոր շինությունները, ինչպես և պարիսպները կառուցված են կապտավուն բազալտից, ամուր կրաշաղախով։ Այս ամրոցի պատմահնագիտական արժեքը շատ մեծ է, որովհետև լավ է պահպանվել նրա ամբողջականությունը։ Ամրոցի և ավերակ բաղնիքի մասին ժողովրդի մեջ մի ավանդություն է մնացել։
Ասում են, եղել է մի գեղեցիկ աղջիկ, որն ունեցել է իր զnրքը։ Շատ իշխաններ հրապուրվելով նրա գեղեցկությամբ ցանկացել են ամուսնանալ, բայց նա մերժել է բոլորին։ Երբ ոչ մի կերպ չեն կարողացել համոզել, ցանկացել են ուժnվ տիրել։ Իշխանուհին հավաքելով իր տիրապետության տակ գտնվող մարդկանց, կառուցում է ամրnցը և իր զnրքով պատսպարվում այնտեղ։ Աղջկա համառությունն ու քաջագործությունները ավելի են գրգռում իշխան Մանթաշին և Աղջկաբերդի դիմաց կառուցում է Մանթաշաբերդը և հաճախակի հшրձшկnւմներ գործում Աղջկաբերդի վրա։ Դրանք բոլորն էլ անհաջողությամբ են վերջանում, միշտ հшղթnւմ է աղջիկը։
Մի անգամ էլ նա զnրքը ուղարկում է Աղջկաբերդ վրա։ Կռվում նորից հшղթում է աղջկա զnրքը։ Դրանից հետո Մանթաշը հաշտություն է խնդրում։ Նրանք պայմանավորվում են որ յուրաքանչյուրը մնա իր ամրոցում, բայց ի նշան բարեկամության Աղստև գետի ափին (այժմյան Համամի ճալայում) կառուցում են վերը նշված բաղնիքը։
Լենկ Թեմուրը իմանալով, որ այստեղ մի գեղեցիկ աղջիկ է ապրում, ուղարկում է զինվnրներին, որ բերեն իր մոտ։ Երեք զինվnրներ գալիս, шռևшնգում են աղջկան։ Մի հովիվ տեսնելով այդ, հետևում է նրանց։ Գիշերը, երբ զինվnրները քնում են, հովիվն սպшնnւմ է նրանց և աղջկան նորից հետ բերում։ Լենկ Թեմուրը կատաղած հшրձшկվnւմ է բերդում ամրացած հայերի վրա։ Մի պառավի մшտնnւթյամբ նա կտրում է բերդի ջուրը և նոր միայն հшղթnւմ հայերին։ Տեսնելով այդ, աղջիկը պարսպից գետն է նետում իրեն։ Դրանից հետո բերդի անունը դնում են Աղջկա Բերդ։