Հայերեն
Դանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին և նրա ծնողներին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ» Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ» «Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ» Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ» «Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց Այս պահին խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան»-ի անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում․ Մանուկ Սուքիասյան 

Պետական պարտքի «կրակե շապիկն» ու կառավարության մանիպուլյացիան. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաշխարհային մակարդակում պետական պարտքի հարցը շատ լուրջ քննարկումների թեմա է դարձել։ Պետական պարտքի ներգրավումը կարող է նպաստել երկրի տնտեսության ու ենթակառուցվածքների զարգացմանը, պայմաններ ստեղծել բնակչության բարեկեցության համար, սակայն երբ խախտվում է պետության եկամուտների ու պարտքի հավասարակշռվածությունը, իրավիճակը դառնում է վտանգավոր։

Մի շարք պետություններ ուղղակի կքած են ահռելի պետական պարտքի բեռի տակ։ Այս երկրների կառավարություններն անընդհատ ավելացնում են պետական պարտքի ծավալներն այն պարագայում, երբ պետությունն ի զորու չէ դրան համապատասխան եկամուտներ ներգրավել, և բյուջեում հավասարակշռությունը խախտված է։ Երկարաժամկետ հեռանկարում պետական պարտքի չափից ավելի աճը կարող է խաթարել երկրի մակրոտնտեսական կայունությունը։ Եթե պետությունը մեծ պարտք ունի և չի կարողանում կամ շատ դժվարությամբ է վճարում պարտքի տոկոսները, ապա այդ դեպքում ներդրողները կարող են կորցնել վստահությունը երկրի տնտեսության հանդեպ, ինչն էլ կհանգեցնի ազգային արժույթի անկմանը։

Մյուս կողմից՝ երբ կառավարությունը մեծ պարտք է կուտակում, և այն սկսում է վճարել նոր տպագրված փողերով, դա պայմաններ է ստեղծում հիպերգնաճի ու ինֆլ յացիայի տեմպերի արագացման համար։ Այդպիսի իրավիճակ է, օրինակ՝ Վենեսուելայում և Զիմբաբվեում։ Բացի այդ եթե պետական պարտքը վերահսկողությունից դուրս է գալիս, կառավարությունը կարող է ստիպված լինել կիրառել խիստ հարկային կամ խնայողության միջոցառումներ, որոնք կարող են հանգեցնել տնտեսական անկման։ Կառավարությունը բյուջեի մուտքերն ավելացնելու և դրանք պարտքի սպասարկմանն ուղարկելու համար կարող է վարել նաև հարկերի ու տուրքերի բարձրացման քաղաքականություն։

Սակայն առանց համապատասխան հաշվարկների ու ռիսկերի գնահատման պետական պարտքի սրընթաց աճի արդյունքում բացառված չէ նաև այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ պետական պարտքի սպասարկումն այլևս դառնա անհնար։ Օրինակ՝ այդպիսի իրադրություն ստեղծվեց Շրի Լանկայում 2022 թվականին, երբ սպառվեց ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ արտարժույթը և 51 միլիարդ դոլար արտաքին պարտքի դեֆոլտ հայտարարվեց, ինչի արդյունքում էլ կղզի պետությունը բախվեց ամենալուրջ ճգնաժամին իր անկախությունից ի վեր։ Պետական պարտքի բեռի ծանրացման պայմաններում հնարավոր է նաև ավելի բարենպաստ պայմաններով պարտք վերցնելու կամ գործող պարտքը վերակառուցելու անհրաժեշտություն առաջանա, բայց այդ դեպքում պարտատուները կարող են քաղաքական և այլ պահանջներ առաջ քաշել։ Օրինակ՝ երբ Պակիստանը փորձում է նոր ու ավելի թեթև պայմաններով վարկեր ձեռք բերել Արժույթի միջազգային հիմնադրամից, Իսլամաբադի առաջ պայմաններ են դրվում, որ պետք է դրա համար կրճատի իր կապվածությունը Չինաստանի հետ։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա անհանգստացնող են ոչ միայն մեր պետական պարտքի ծավալները, այլև դրանց սրընթաց աճը։ 2024 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի ողջ պետական պարտքը, այսինքն՝ ներքին և արտաքին պարտքի հանրագումարը կազմեց 12 մլրդ 842 մլն դոլար։ Մեկ տարվա ընթացքում՝ 2023 թվականի վերջի համեմատ, ընդհանուր պետական պարտքն աճել է մոտ 997 մլն դոլարով կամ 8,4 %-ով։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում պետական պարտքն աճում է մոտավորապես մեկ միլիարդ դոլարով։ Ու պարտքի ծավալների ավելացման նման տեմպերի պարագայում բացառված չէ, որ այս տարվա ընթացքում արդեն մոտենանք 14 մլրդ դոլարի սահմանագծին։

Պետական պարտքի ավելացման թեմայի շուրջ հանրությունը շատ զգայուն է, քանի որ քաղաքացիների միջոցների հաշվին է, որ պարտքը վճարվելու և սպասարկվելու է։ Ու այս պայմաններում էկոնոմիկայի նախարարը մանիպուլացնում է հանրությանը՝ նշելով, որ ՀՀ արտաքին պարտքը ոչ թե 12 մլրդ դոլար է, այլ 5 մլրդ 962 մլն դոլար: Սա ակնհայտ «բառային» մանիպուլ յացիա է՝ ուղղված հասարակության՝ տերմինների մեջ չխորացող ու միայն թվերին ապավինող մասին: Ի վերջո, ոչ մի մասնագետ երբեք չի ասել, որ արտաքին պարտքը 12 մլրդ դոլար է։ Բոլոր տնտեսագետներն էլ շեշտում են՝ 12 մլրդ-ը (իրականում՝ 12,8) ՊԵՏԱԿԱՆ պարտքն է: Իսկ պետական պարտքը բաղկացած է ներքին և արտաքին պարտքերի հանրագումարից՝ 6 մլրդ 454 մլն դոլարը Հայաստանի արտաքին պետական պարտքն է, 6 մլրդ 388 մլն դոլարը՝ ներքին պարտքը։ Այսինքն, բացի սեփական փոքրաթիվ ընտրազանգվածին մանիպուլացնելուց նույնիսկ արտաքին պարտքի թիվը նախարարը ճիշտ չի ներկայացնում: Ակնհայտ է, որ արտաքին պարտքը շատ ավելին է նախարարի նշած 5 մլրդ 962 մլն դոլար ցուցանիշից։ Միգուցե նա պարտքի ծավալներն ավելի պակասեցնելու համար հանել է ԿԲ-ի պարտքը և միայն կառավարության պարտքը ներկայացրել։ Հնարավոր է:

Իշխանությունների դեպքում մանիպուլ յացիաները նորություն չեն, քանի որ տնտեսական ոլորտի պատասխանատուները ժամանակին էլ ասում էին, թե պարտքը նվազում է, այնինչ իրականում պարտքն ավելանում էր, սակայն նվազում էր դրա ծավալը դրամային արտահայտությամբ, քանի որ դրամն արժևորվում էր դոլարի նկատմամբ։

Մինչ պետական պարտքի մասնաբաժինը մեծ արագությամբ աճում է, դրա դրական տնտեսական էֆեկտը չի զգացվում։ Մյուս կողմից՝ մեր երկիր շատ մեծ գումարներ են մտնում՝ հատկապես ուկրաինական պատերազմից հետո, բայց այդպես էլ դրանք տնտեսական առումով հեռնակարային արդյունք չեն ունենում, ու ստիպված պետությունը նոր պարտքեր է վերցնում։ Պատճառն այն է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունը հիմնվում է գերազանցապես վերարտահանման վրա։ Իսկ կառավարությունն էլ երկրում կապիտալի կենտրոնացման բարենպաստ պայմաններ չի ստեղծում, կուտակված կապիտալը արտահոսում է և դուրս է գալիս երկրից։ Անգամ հայ գործարարներից շատերը նախընտրում են ավելի շատ դրսում, օրինակ՝ Դուբայում ներդրումներ անել կամ գույք գնել, քան Հայաստանում։

Ինչպես ընդհանուր հարկային համակարգը, այնպես էլ օրենսդրական դաշտն ու վարչարարությունը դյուրին չեն տնտեսական գործունեություն իրականացնելու և ներդրողներին գրավելու համար։ Դրա համար էլ, քանի որ երկարաժամկետ առումով ռեսուրսների բազա չի ստեղծվում բյուջե մուտքեր գրանցելու համար, կառավարությունը ստիպված հենվում է պարտք վերցնելու վրա, որպեսզի պետության ֆինանսական պարտավորությունները կարողանա իրականացնել։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր ԱվետիսյանԵրկրի վարչապետի խոսույթը կախված է նրանից, թե այդ օրը ինչ գլխարկով է ելույթ ունենում. Հրայր ԿամենդատյանԵրկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցներիԸնտրությունները ևս քաղաքական պատերազմի տեսակ են, որտեղ իշխանական գործիքակազմը ախտահարում է քո գործունեությունը. Արեգ ՍավգուլյանԴանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին և նրա ծնողներին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կշարունակվի. ռուս դիվանագետ Քիշնեւի «Ռուսական տունը» դադարեցնում է իր գործունեությունը «Արարատ-Արմենիա»-ի եվրագավաթի հայտացուցակը և մեկնարկային կազմը Գերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության Սլովակիայում մեկնարկել է վարչապետին նպաստներից զրկելու վերաբերյալ հանրաքվեն 2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա ՍողոմոնյանԱյսօր ցանկացած ոք իր կարծիքը հայտնելու համար կարող է հայտնվել իշխանությունների թիրախում. Արևիկ ՂալումյանՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան ԱբրահամյանՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած ԱԱ-2026․ 1/8 եզրափակչի բոլոր զույգերը, ժամանակացույց Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանՊետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Պայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր ԿամենդատյանՄեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ Ադամյան«ՀայաՔվե» միավորումն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՀայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ» Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ» Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ» «Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ» Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ» Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ» «Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» Հուլիսի 6-ից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորովԹուրքիան մտադիր է միանալ եվրոյի միասնական վճարային գոտունBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 72,24 դոլարԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. ԹրամփՆյու Յորքի մոռացված երկնաքերը. Անտոնիո Գաուդիի նախագիծը «կենդանանում է» 118 տարի անցՊակիստանում ավտոբուսի ձորն ընկնելnւ հետևանքով 40 մարդ է զnhվել Թեհրանի օդային տարածքը կփակվի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ Նադալի ժամացույցը, Bugatti Chiron-ը և 200 կարատանոց տուրմալինը. Sotheby's-ը գանձերի որս է բացել Աբու Դաբիում Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԹրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդԼուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՓաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՌոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերին