Հայերեն
ԶՊՄԿ-ն ավելի քան 10 տարի առողջության ապահովագրություն է տրամադրում իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին Մանրամասներ՝ Գյումրիում ողբերգական հրդեհի հետևանքների մասին. հայտնաբերվել են մանկահասակ երեխաների դիեր Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ) Աշտարակում փոսի մեջ դի է հայտնաբերվել Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ Պետրոսյան Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին. Մարկ Քեմերոն Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել Աճ տարադրամի շուկայում. փոխարժեքն՝ այս պահին 

«Բառարաններում չկան համապատասխան բառեր, որ կարողանամ նկարագրել, թե այս ցավն ինչպիսին է». Տիգրան Բաբիկյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում՝ պայթեցնելով ձեռքի նռնակը․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ ակտիվ, չափից դուրս բարի երեխա էր, կենդանասեր էր: Փոքրուց կենդանիներ է խնամել: Նայում էիր իր տարիքին, իր պահած կենդանիներին, ապշում էիր, թե ոնց է գլուխ հանում: Կատակով իրեն ասում էինք՝ Տիգրա՛ն ջան, քո համար ֆերմա ենք բացելու, էլ ուրիշ մասնագիտություն չես սովորելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիլիթը՝ Տիգրանի մայրիկը:

Հավելում է՝ որդին շատ լսող երեխա էր, կյանքով լի: Մայրիկն անկեղծորեն ասում է՝ որդին սովորելու հետ սեր չուներ, բայց այնքան լավ երեխա էր, որ ուսուցիչները, դա հաշվի առնելով, մշտապես իրեն ընդառաջում էին: «Շատ հարգալից էր մեծերի նկատմամբ, բառի բուն իմաստով՝ չափված-ձևված երեխա էր: Ֆիզկուլտուրան էր շատ սիրում, պարապում էր բռնցքամարտ, որոշել էր զորացրվելուց հետո ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ»: Դպրոցն ավարտելուց մեկ ամիս անց՝ 2021 թ.-ի հուլիսի 23-ին, Տիգրանը զորակոչվում է Հայկական բանակ: Ծառայության առաջին վեց ամիսն անցնում է Վանաձորի ԴՈւՑ-ում, վեց ամիս հետո տեղափոխվել է Ջերմուկ: Պատերազմից հետո որդուն բանակ ճանապարհող ծնողի սրտում չի կարող տագնապ չլինել: Տիկին Լիլիթի հետ զրույցի ընթացքում տեղափոխվում ենք 44-օրյա պատերազմի օրեր: «Մասնագիտությամբ շտապօգնության բժշկուհի եմ:

44-օրյա պատերազմն սկսվելուց հետո մեզ բրիգադով ուղարկեցին Ստեփանակերտ՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ բերելու: Տիգրանս ասում էր՝ մամա՛ ջան, չվախենաս, գնա, օգնի տղերքին: Տիգրանի մեջ հայրենասիրությունը, թասիբն այնքան շատ էր, որ իմանալով, թե ինչ վտանգների միջով կարող եմ անցնել, թե ինչ հետևանքներ կարող են լինել, համաձայն էր իմ՝ Արցախ մեկնելուն, որպեսզի տղաներին օգնեմ: Հպարտանում էի իրենով՝ Տիգրա՛ն ջան, քո մեջ որտեղի՞ց այսքան ուժ: Ամուր ոգու տեր էր»: Մայրիկն ասում է՝ որդին հոգեպես պատրաստ էր ծառայության մեկնելուն, բայց ինքը դա շատ հետո է վերլուծել ու հասկացել: «Արդեն ծառայելիս նամակներ է գրել նաև հորեղբոր տղային. «Ռա՛զ, որ հանկարծ մի բան լինի, նռնակը քաշելու եմ ու մտնեմ դրանց մեջ»: Ինքն իր խոսքին տեր եղավ: Շատ լավ է ծառայել թե՛ Վանաձորում, թե՛ Ջերմուկում. սա ինձ համար պարզ է դառնում, երբ հիմա կողքից ի մի եմ բերում իր ընկերների կարծիքները, նրանց հետ զրույցները, քանի որ ինձ հետ շատ չէր կիսվում բանակային կյանքի մասին»:

Ծառայության ամիսներին Տիգրանին առաջարկել են դիպուկահարի հմտություններ ձեռք բերել, բայց նա հրաժարվել է: «Ուզում էր իր ընկերների հետ մնալ, հատկապես Վազգենի: Իրենք նույն դասարանից էին, մտերիմ ընկերներ: Միասին նաև դիրքերում են եղել: Այդ օրը պետք է իջներ դիրքերից, բայց մերժել է, ասել՝ որտեղ իմ ընկերը, այնտեղ ես»: Մայրիկի ու որդու վերջին զրույցը եղել է սեպտեմբերի 11-ին: «Մեր զրույցների հիմնական թեման իրարով հետաքրքրվելն էր, թե ես ինձ ինչպես եմ զգում, իր մոտ ամեն բան կարգին է: Ուրիշ թեմաներ մեր զրույցներում չեն եղել: Փորձում էի իրեն շատ չզանգել՝ մտածելով, որ միգուցե հարմար չլինի, իրեն վատ դրության մեջ չդնեմ: Երբ զրուցում էինք, ասաց, որ դիրքերում տղաներից մեկի ծննդյան օրն է եղել, ներքևից ինչոր բաներ են վերցրել՝ նշելու համար, գումարը պետք է կիսեն իրար մեջ:

«Մա՛մ ջան, ցավդ տանեմ, կարո՞ղ ես ինձ գումար ուղարկել»: Բնականաբար, ասացի, որ կուղարկեմ: Գումարը պետք է ուղարկեի ամսի 16-ին, բայց այդ օրն այդպես չեկավ մեզ համար: Անձամբ ինձ հետ վերջին անգամ խոսել է սեպտեմբերի 11-ին, բայց սեպտեմբերի 12ին պատերազմի սկսվելուց 20 րոպե առաջ զրուցել է քրոջ ամուսնու հետ: Իրենք շատ մտերիմ էին, եղբայրների պես, այնքան մտերիմ, որ հասկանալով, թե ինչ է տեղի ունենալու, կապ է հաստատել հենց նրա հետ: Երբ հետո նաև իր սոցիալական ցանցերի էջերին հասանելիություն ունեցանք, հասկացանք, որ մեր զինծառայողներն իմացել են, որ այդ օրը հարձակում է լինելու, իրենց այդ մասին չեն տեղեկացրել, բայց իրենք աժիոտաժից, կուտակումներից կանխատեսել են պատերազմի վտանգը»: Սեպտեմբերի 12-ին՝ պատերազմի մեկնարկից րոպեներ առաջ, Տիգրանը քրոջ ամուսնուն նամակների միջոցով ասել է, թե ինչ է կատարվում: «Նկարագրել է իրավիճակը, ասել, որ հեռախոսն անջատում է ու խնդրել. «Նորա՛յր, մամային չասես, տանը ոչ մեկին չասես, եթե ամեն ինչ լավ լինի, ես կապի դուրս կգամ ձեզ հետ, Աստծով»:

Սրանք իր վերջին բառերն են եղել, հետո հեռախոսն անջատել է: Րոպեներ անց սկսվել է պատերազմը, մենք այդպես էլ չկարողացանք իր հետ կապ հաստատել»: Տիգրանը պայթեցրել է իր ձեռքի նռնակը՝ գերի չընկնելու, նաև թշնամու զինվորներին ոչնչացնելու համար: Մայրիկն ասում է՝ երբ վերլուծում է որդու արարքը, հասկանում է, որ ամեն մեկը չէր կարող նույնը անել, գնալ գիտակցված մահվան: «Ինչ հզոր ուժ է ունեցել Տիգրանս: Իր ունեցած ամենաթանկ բանը՝ կյանքն է զոհել, հետո մի մեդալ են տվել, կարծես թե հենց այդպես էլ պետք է լիներ: Որևէ մեդալ սփոփանք չի դառնալու, բայց պետությունը պետք է իր զինվորների սխրանքն ըստ արժանվույն գնահատի»:

Զրույցի ընթացքում նաև ցավով արձանագրում ենք, որ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի և նրա հերոսների մասին մեր հանրությունն, ավաղ, այնքան քիչ բան գիտի, երբեմն անգամ տպավորություն է, թե շատերը չգիտեն, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի լուսադեմին Հայաստանի սահմաններին պատերազմ էր: Զոհվելուց օրեր անց Տիգրանի մարմինը մեր 95 զինծառայողի հետ փոխանցվել է հայկական կողմին: «Մեզ հետ կապ հաստատեցին, կանչեցին, առաջարկեցին նկարներով ճանաչել Տիգրանին, իր մարմինը Իջևանի դիահերձարանում էր: Զանգահարեցի, խնդրեցի ձեռք չտալ երեխայիս, մինչև ես հասնեմ իր մոտ: Նախքան բանակ գնալը դաջվածքներ էր արել, երբ հարցրեցի, թե ինչո՞ւ է արել, կատակելով արձագանքեց. «Մա՛մ ջան, որ հանկարծ մի բան լինի, ինձ դրանով կճանաչեք»»: Տիգրանը տան չորս երեխաներից մեկն է, երեք քրոջ եղբայրը:

«Շատ կապված էին իրար հետ: Այնքան լավ քեռի էր, սիրող, հոգատար: Թոռնիկներս փոքր են եղել, բայց ամեն ինչ հիշում են: Թոռնիկս գնում, նկարի մոտ մոմ է վառում, լաց լինում, շատ լավ հիշում է իր քեռուն: Միշտ իրեն ասում էի՝ Տիգրա՛ն ջան, այնքան լավ հայր ես լինելու: Այնքան տնարար էր, երբ առիթների ժամանակ իրեն գումար էին տալիս, տան համար ինչոր իրեր էր գնում, ես էլ ասում էի՝ դա քո գումարն է, քո համար մի բան գնիր, բայց ոչ, ամեն ինչ տան համար»: Տիկին Լիլիթն ասում է՝ սարսափելի ծանր է առանց որդու ապրելը: «Բառարաններում չկան համապատասխան բառեր, որ կարողանամ նկարագրել, թե այս ցավն ինչպիսին է: Անգամ մահն է երանելի դառնում, քան այսպես ապրելը: Ես ասել եմ՝ որ օրը գիտակցեցի ու ընդունեցի, որ Տիգրանը չկա, ես էլ չեմ լինի: Ապրում եմ այն մտքով, որ ինքն իմ կողքին է: Այդ միտքն է ինձ կյանք տալիս, որ շարունակում եմ մինչև հիմա գոյատևել: Իր ներկայությունը զգում եմ մեր օջախում: Ինձ հանգիստ եմ զգում տանը, չեմ ուզում տանից դուրս գալ, որովհետև ինձ թվում է, որ իրեն մենակ եմ թողնում, չեմ ուզում իրենից կտրվել»:

Հ. Գ. - Տիգրան Բաբիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Կարբի գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԶՊՄԿ-ն ավելի քան 10 տարի առողջության ապահովագրություն է տրամադրում իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին Մանրամասներ՝ Գյումրիում ողբերգական հրդեհի հետևանքների մասին. հայտնաբերվել են մանկահասակ երեխաների դիեր Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Աշտարակում փոսի մեջ դի է հայտնաբերվել Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին. Մարկ Քեմերոն Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել Աճ տարադրամի շուկայում. փոխարժեքն՝ այս պահին Եկատերինբուրգը գիշերը պատվել է առատ ձյունով, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Կայացվել է որոշում գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մոր քրեական գործով Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» Գյումրիում բռնկված տան կրակը մարելուց հետո հրշեջները ննջասենյակում հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Մենք էլ չենք հանդիպի. Իրինա Այվազյանի հրապարակումը՝ Գևորգի ամուսնությունից հետո. բացառիկ Մայիսի 4-ի աստղագուշակՏիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է իր քաղաքացիներին Աստված վերջ է դնում հարաբերություններին. Սիլվի Բարկովայի բացառիկ հրապարակումը. մանրամասներ Նեթանյահուն խիղճ չունի. Էրդողան Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացները Ռոյսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Դորտմունդի Բորուսիայից. պաշտոնական Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Ֆիլիպիններում երկրաշարժ է գրանցվել Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանության Աշտարակի բաժնում Ուսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի հարցաթերթերի միջոցով՝ գնահատմամբ