Հայերեն
47-ամյա տղամարդու սպանության վարույթով նախաքննությունը, 3 անձի վերաբերյալ ավարտվել է Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքներում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից ներողություն է «պահանջել» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 88 դեպք Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին Էրդողանը կարևոր որշում կայացրեց Բելառուսն օկուպացված Արցախում կկառուցի փոքր քաղաք՝ բելառուսական կոլորիտով Ես ո՞վ եմ՝ բացառեմ կամ չբացառեմ. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուների մասին ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումով Փաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից 

Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կառույցները՝ «Amnesty International»-ը և «Freedom House»-ը, ինչպես նաև ԱՄՆ Պետքարտուղարությունն իրենց վերջին զեկույցներում արձանագրեցին, որ Հայաստանում ժողովրդավարության հետընթաց է գրանցվել։ Ընդ որում, այդ զեկույցներում, ի թիվս այլ խայտառակությունների, խոսվում էր ոստիկանական բռնությունների ու խոշտանգումների մասին։ Բայց, ինչպես այս կարճ ժամանակը ցույց տվեց, գնահատականները շատ մեղմ էին, իսկ ոստիկանությունը գնալով «կատարելագործվում» է: Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կարող են լինել հաջորդ զեկույցները, եթե լիարժեք օբյեկտիվ ու ամբողջական լինեն:

Հայաստանի օրվա իշխանությունները ոստիկանական ուժերը դարձրել են գործիք իրենց քաղաքական շահերը սպասարկելու, բողոք, դժգոհություն արտահայտող խաղաղ բնակչությանը, ընդդիմախոսներին ճնշելու համար։ Ընդ որում, ոստիկանության համար այլևս չկան «կարմիր գծեր», միակ «գիծը» երևի թե մնացել է Նիկոլ Փաշինյանին պահելը: Ի մասնավորի, բռնություններ են գործադրվում նաև լրագրողների նկատմամբ։ Բռնությունների ալիքի տակ կարող են հայտնվել նաև կանայք, ծերերը, երեխաները։

Վերջերս ոստիկանները «Կիրանցը զավթելու» գործողության շրջանակներում հարձակվեցին բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա՝ նրանց ծեծելով ու քարշ տալով։ Վաղն այդ ոստիկանների մի զգալի հատվածը գուցե կասի, թե ստիպված հրաման է կատարում։ Բայց դա արդարացում չէ նման վայրագությունների, սեփական ժողովրդի նկատմամբ նման թշնամանքի համար: Բագրատ Սրբազանը հայտարարեց, թե այդ ոստիկանների խիղճը հիմա տանջում է։ Հնարավոր է: Սակայն առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ ոստիկանության շարքերում կան ներկայացուցիչներ, որոնք արդարացնում են բռնաճնշումները։ Օրինակ՝ փոխոստիկանապետը բիրտ ուժի կիրառումն արդարացնելու նպատակով խրոխտ կերպով հայտարարում է, թե «շատ լավ ենք անում»։ Իսկ հետո, երբ «Եռաբլուրը գրավածները» նաև Կիրանցի ճանապարհը բացեցին, բերետավորները ողջագուրվում ու շնորհավորում էին իրար:

Բնական է, այս ամենն անարձագանք չմնաց հասարակական, քաղաքական կառույցների, իրենց դժգոհությունն արտահայտող քաղաքացիների կողմից: Օրինակ՝ ի աջակցություն տավուշցիների, «ՀայաՔվե» նախաձեռնության անդամները ՀՀ ներքին գործերի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրեցին։ Նրանք հայտարարում էին, որ եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չմասնակցեն սահմանադրական կարգի դեմ գործողությունների ու չդառնան հանցակից և հանցագործ։

«Տավուշը հանուն հայրենիքի նախաձեռնությունը» քաղաքացիներին կոչ արեց հանրապետության տարբեր հատվածներում շարունակել անհնազանդության ակցիաները՝ ի աջակցություն Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների: Գյումրիում քաղաքացիները իրազեկման ակցիա իրականացրին՝ ի աջակցություն տավուշցիների: Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանն, ապա «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նամակ հղեցին Հայաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության դեսպաններին, ԵՄ առաքելության ղեկավարին, Հայաստանում ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի գրասենյակներին՝ իրենց մտահոգությունը հայտնելով երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հանդուրժողականության հետ կապված։

Ավելին, ընդդիմադիր խմբակցությունները ՀՀ–ում ներկայացված դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչներին, որոնք մեր երկրում բարեփոխումների ծրագրեր են իրականացնում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության ուղղությամբ, հրավիրեցին փակ հանդիպման։ Այսուամենայնիվ, իշխանությունները շարունակում են իրավապահ համակարգը քաղաքական գործիք դարձնելու իրենց պրակտիկան, իսկ իրավապահները դեռևս շարունակում են կատարել այդ հրամանները, հատկապես ոստիկանությունը, որն աչքի է ընկնում առանձնահատուկ դաժանությամբ: Փաստացի հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունը իր միակ հենարան մնացած ոստիկանության միջոցով, պարգևավճարներ տալով, աշխատավարձերը բարձրացնելով, պատերազմ է վարում սեփական ժողովրդի դեմ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

47-ամյա տղամարդու սպանության վարույթով նախաքննությունը, 3 անձի վերաբերյալ ավարտվել է Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքներում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից ներողություն է «պահանջել» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանՄեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 88 դեպք Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին Էրդողանը կարևոր որշում կայացրեցԲելառուսն օկուպացված Արցախում կկառուցի փոքր քաղաք՝ բելառուսական կոլորիտով Ես ո՞վ եմ՝ բացառեմ կամ չբացառեմ. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուների մասին ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Քենիայում ավելի քան 290 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները Լատվիայի ԱԳ նախարարը դարձել է աշխարհազորային ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ցավում եմ տեղի ունեցածի համար. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասին Այս անուններով կանայք ամենաշատն են գրավում տղամարդկանց Ցավալի լուր․ Մահացել է Ջեմմա Հովհաննիսյանը «Պատրաստվեք»․ Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ-ականներին Կներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. Պուտին Դաղստանում ձյուն է տեղացել (տեսանյութ) Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան «Ինչպես չլինել չմարդ»․ Բագրատ Սրբազանի՝ ԵՊՀ-ում անցկացվող դասախոսության թեման Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Տոկաևն արգելել է մանկապիղծներին և ահաբեկիչներին մուտք գործել Ղազախստան Գազ չի լինի որոշ բնակավայրերում Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Սոնա Եսայանի եղբայրն ու կինը պարզել են երեխայի սեռը. անչափ հուզիչ Իշխանությունը փորձ է անում ողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա, ընդ որում՝ պառակտելով (տեսանյութ) Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը գնում է ԵՊՀ` դասախոսելու Չեխիայում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր Տավուշի մարզպետը փակ հանդիպում է կազմակերպել կիրանցեցիների հետ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում 8000 անձի ավանդների փոխհատուցում տրամադրելու համար նախատեսվել է 1 մլրդ 500 մլն դրամ Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Մայիսի 17-ի աստղագուշակ ՀՕՊ համակարգերը ՌԴ օդային տարածքում ոչնչացրել և որսացել են 102 անօդաչու Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար (տեսանյութ, լուսանկարներ)