Հայերեն
«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» 47-ամյա տղամարդու սպանության վարույթով նախաքննությունը, 3 անձի վերաբերյալ ավարտվել է Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքներում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից ներողություն է «պահանջել» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 88 դեպք 

ԶՊՄԿ-ն ավելի քան 10 տարի առողջության ապահովագրություն է տրամադրում իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին

Հասարակություն

Այս տարվանից մեկնարկել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը: Այն կիրականացվի փուլային տարբերակով, իսկ 2027 թվականից կսկսի գործել ամբողջությամբ եւ պարտադիր կդառնա բոլոր քաղաքացիների համար: Կառավարության հիմնավորմամբ՝ պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը կնպաստի ոչ միայն քաղաքացիների առողջապահական խնդիրների վաղ հայտնաբերմանը եւ ժամանակին անհրաժեշտ բուժօգնության տրամադրմանը, այլեւ կնպաստի առողջապահության ոլորտում նոր ներդրումների ներգրավմանը:

Չնայած նրան, որ պարտադիր ապահովագրությունը ուժի մեջ է մտնում այս տարվանից՝ Հայաստանում գործող տարբեր ընկերություններ երկար տարիներ իրենց աշխատակիցների համար առողջական ապահովագրություն են տրամադրում եւ բժշկական ծառայությունների լայն ծածկույթ ապահովում:

Ինչո՞ւ են ընկերությունները ինքնակամ ապահովագրում իրենց աշխատակիցներին և արդյոք նման ընկերությունների թիվն ավելանում է։ «Նաիրի ինշուրանս» ընկերության անձնական ապահովագրության հայտերի դեպարտամենտի ղեկավար Աղավնի Դիլանյանի հետ զրույցից տեղեկացանք, որ վերջին տարիներին աշխատակիցների ապահովագրության կորպորատիվ փաթեթները ավելացել են, շուկան ակտիվացել է եւ ընկերությունները բավականին հետաքրքրված են այս պրոդուկտով:

Նրա խոսքով՝ ապահովագրությունն, առաջին հերթին, ընկերությունների համար մրցակցային առավելություն է ապահովում. «Վերջին տարիներին այսպիսի տենդենց կա, բացի աշխատավարձից՝ գործատուին դիմելիս շատ հաճախ հարցնում են ապահովագրության մասին: Այսինքն՝ առողջության ապահովագրությունն այսօր արդեն մրցակցության մաս է կազմում: Բուժծառայությունների գներն էլ բավականին բարձր են եւ միայն մեկ ամբուլատոր այցը՝ խորհրդատվությամբ եւ հետազոտությունների փաթեթով կարող է միջինում մինչեւ 60 հազար դրամ արժենալ, իսկ ապահովագրության դեպքում փաթեթի շուկայական միջին գինը կազմում է 120-25 հազար դրամ, որի պարագայում կարողանում են օգտվել ատամնաբուժական, վիրահատական, ամբուլատոր ծառայություններից: Այսինքն՝ այն միանշանակ ֆինանսական տեսանկյունից է շահավետ թե գործատուի, թե աշխատակցի համար:»,- նշում է նա:

Ապահովագրական ընկերության տվյալների համաձայն՝ կան ընկերություններ, որոնք արդեն երկար տարիներ իրենց աշխատակիցներին տրամադրում են առողջապահական փաթեթ։ ՏՏ ոլորտի ընկերությունները, միջազգային կազմակերպությունները եւ բանկերը գրեթե բոլորն ունեն առողջության ապահովագրություն: Ընդ որում, եթե այսօր կառավարությունը դա պարտադրելու է բոլոր գործատուներին, տարիներ առաջ նման պարտադրանք չկար։

Նման ընկերություններից է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ), որն ավելի քան 10 տարի առողջության ապահովագրություն է տրամադրում իր աշխատակիցներին եւ նրանց ընտանիքի անդամներին:

ԶՊՄԿ առողջապահական ծառայությունների համակարգման գրասենյակի ղեկավար Պերճուհի Պողոսյանը Banks.am-ի հետ զրույցում խոսել է այս մոտեցման առավելությունների մասին։

Ապահովագրության կարեւորությունը եւ ԶՊՄԿ փորձը

Աշխատակիցների առողջության ապահովագրությունն ընկերություններում անհրաժեշտ է այնքանով, որ գործատուն համոզված լինի՝ իր աշխատողներն առողջ են, իսկ աշխատողները համոզված լինեն, որ խնդիրներ լինելու դեպքում գործատուն կհոգա առողջության ծախսերը՝ ապահովագրական ընկերությունների միջոցով:

Կոմբինատը Հայաստանի այն եզակի գործատուներից է, որն ապահովագրում են նաեւ ընտանիքի անդամներին: Մեր ապահովագրության պարագայում ընտանիքի անդամ են հանդիսանում ոչ միայն կինը/ամուսինը, երեխան, այլեւ ծնողները, ընտանիքի ներսում ապրող քույրը եւ եղբայրը:

Ապահովագրության փաթեթը

Ապահովագրության փաթեթում ներառված է գրեթե ամեն ինչ՝ կանխարգելիչ բուժզննումից, հետազոտություններից սկսած մինչեւ վիրահատություններ՝ բացառությամբ էսթետիկ միջամտությունները: Կարող եմ պնդել, որ մեր աշխատակիցներն իրենց եւ իրենց ընտանիքի անդամների առողջությանն ուղղված ծախսեր գրեթե չեն անում:

Առողջության ապահովագրության փաթեթը տրամադրում է պայմանագրային ծառայություններ, բայց կան այնպիսի այնպիսիք, որոնք ապահովագրական ընկերությունների ծածկույթից դուրս են, բացառություններ են: Դրանք արդեն ֆինանսավորում է մեր գրասենյակը՝ ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի միջոցներով:

Մեր ընկերությունը խրախուսում է տարեկան պարտադիր բուժզննումների եւ  կանխարգելիչ հետազոտությունների անցկացումը, որոնց դեպքում խնդիրը կարելի է հայտնաբերել նախնական փուլում, բուժել եւ խուսափել հետագա բարդություններից:

Աշխատակիցները եւ Սյունիքի մարզի օրինակը

ԶՊՄԿ-ն ունի ավելի քանի 5 հազար աշխատակից, որոնց ընտանիքի անդամների թիվն էլ հասնում 12-13 հազարի: Նրանք մեր ապահովագրական փաթեթից օգտվելու հավասար իրավունքներ ունեն:

Մեր ձեռքի տակ ողջ բազան ունենք, թե որ աշխատակիցը եւ նրա ընտանիքի անդամները երբ եւ ինչ հետազոտություններ են անցել: 2023 թվականի ընթացքում 4583 շահառու օգտվել է ապահովագրական փաթեթից 8082 հայտի շրջանակում, իսկ ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամը ֆինանսավորել է 600 անձի բուժում՝ 3800 դեպք։

Մենք բոլոր աշխատողներին խրախուսում ենք, երբեմն էլ՝ բարեկամաբար «ստիպում» ենք, որպեսզի տարեկան կանխարգելիչ բուժզննումն անցնեն: Պետք է փաստեմ, որ մեր աշխատակիցների եւ նրանց ընտանիքին անդամների մոտ արդեն պարտադիր հետազոտություններ անցնելու մշակույթ է ձեւավորվել: Սա կարևորագույն նշանակություն ունի առողջության պահպանման համար։

Առողջապահության ազգային ինստիտուտի վիճակագրությունը փաստում է, օրինակ, որ քաղցկեղից ամենաքիչ հայտնաբերման դեպքերը 100 հազար բնակչի հաշվով գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում: Նման ցուցանիշի գրանցման հարցում մեծ ներդրում ունի նաեւ կորպորատիվ ապահովագրությունների փաթեթը: Քաղցկեղն այսօր, ցավոք, համատարած տարածում ունի աշխարհում, իսկ նորագոյացությունների վաղ հայտնաբերումը և հսկողությունը հիվանդության դեմ պայքարի լավագույն ձեւերից է:

Արփի Ջիլավյան

«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» 47-ամյա տղամարդու սպանության վարույթով նախաքննությունը, 3 անձի վերաբերյալ ավարտվել է Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքներում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից ներողություն է «պահանջել» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանՄեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 88 դեպք Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին Էրդողանը կարևոր որշում կայացրեցԲելառուսն օկուպացված Արցախում կկառուցի փոքր քաղաք՝ բելառուսական կոլորիտով Ես ո՞վ եմ՝ բացառեմ կամ չբացառեմ. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուների մասին ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Քենիայում ավելի քան 290 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները Լատվիայի ԱԳ նախարարը դարձել է աշխարհազորային ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ցավում եմ տեղի ունեցածի համար. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասին Այս անուններով կանայք ամենաշատն են գրավում տղամարդկանց Ցավալի լուր․ Մահացել է Ջեմմա Հովհաննիսյանը «Պատրաստվեք»․ Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ-ականներին Կներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. Պուտին Դաղստանում ձյուն է տեղացել (տեսանյութ) Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան «Ինչպես չլինել չմարդ»․ Բագրատ Սրբազանի՝ ԵՊՀ-ում անցկացվող դասախոսության թեման Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Տոկաևն արգելել է մանկապիղծներին և ահաբեկիչներին մուտք գործել Ղազախստան Գազ չի լինի որոշ բնակավայրերում Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Սոնա Եսայանի եղբայրն ու կինը պարզել են երեխայի սեռը. անչափ հուզիչ Իշխանությունը փորձ է անում ողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա, ընդ որում՝ պառակտելով (տեսանյութ) Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը գնում է ԵՊՀ` դասախոսելու Չեխիայում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր Տավուշի մարզպետը փակ հանդիպում է կազմակերպել կիրանցեցիների հետ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում 8000 անձի ավանդների փոխհատուցում տրամադրելու համար նախատեսվել է 1 մլրդ 500 մլն դրամ Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան