Բոլորիդ հորդորում եմ միանալ Սրբազան շարժմանը և համընդհանուր ջանք ներդնել հանրապետական Հայաստանի փրկության գործում. Կամենդատյան
ПолитикаՀրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հայկական Բաստիլ։Ֆրանսիական հեղափոխության արդյունքում կազմաքանդվեցին հին կարգերը և Ֆրանսիան, դե յուրե, միապետականությունից վերածվեց հանրապետության՝ ազատ և հավասար քաղաքացիների համար ։ Հավանաբար շատերը կտարակուսեն,թէ մեր երկիրն ինչ կապ ունի միապետության հետ եվ ՀՀ կոչված սուբյեկտը միապետություն է?:Պատկերացրեք , որ այո ։ Արդի Հայաստանը դասական միապետություն է ։ Փորձենք ներկայացնել քպ հեծանվորդ միապետի իշխանական լծակները որոշակի շարքով։
1. նա կառավարության ղեկավար է
2 . նրա անձնական ցուցակով նշանակված կամակատար 88 պատգամավորները ազգային ժողովը դարձրել են ուսապարկերի պահեստ
3. Նրա ենթակայության տակ է քննչական կոմիտեն
4 . Նրա ենթակայության տակ է երկրի ԱԳՆ
5 . նրա ենթակայության տակ է երկրի ԱԱԾ
6 . նրա ենթակայության տակ է գլխավոր դատախազը
7. նրա ենթակայության տակ է երկրի ՆԳ նախարարը
8 . նրա ենթակայության տակ են բոլոր գույնի բերետները , պարեկները
9 . նրա ենթակայության տակ են հեռուստատեսությունը եվ ռադիոն
10 . նրա ենթակայության տակ են գլխավոր շտաբի պետը եվ ՊՆ վարժապետ ղեկավարը
11. նրա ենթակայության տակ են երկրի օլիգարխ հիպերմարկետների տերերը
12 . նրա ենթակայության տակ են Երևանի եվ մարզերի ղեկավարները
13. նրա ենթակայության տակ են մի քանի տասնյակ հազարավոր ֆեյք զիբիլները
14 . նրա ենթակայության տակ են յութուբյան քարոզիչների ստոր բանակը
15 . նա բնակվում է ժողովրդից առանձնացված զորքով պաշտպանված դղյակում
Միապետի կնոջ , վերջինիս կազմակերպված զեխ խրախճանքների մասին չենք էլ ուզում խոսել։
Փաստացի ունենք իրավիճակ , երբ մեկ հոգի կլանել է ողջ իշխանությունը ,ուզուրպացրել է այն եվ դարձել է լիակատար դասական միապետ 'առանց որևէ օրենսդրական կամ բարոյական սահմանափակումների։
Այս գավառական միապետը ամեն ինչի հետ նաև կապիտուլյացիա ստորագրած մեկն է ։
Հարգելի քաղաքացիներ ,մենք միապետության վերածելու երկիր չունենք ։ Ակնհայտ է ,որ հայ մարդը , քաղաքացին իր էությամբ դեմ է մեկ անձի անսահմանափակ միապետական կառավարմանը , որն արդեն իսկ գրանցում է երկրի քաղաքական մայրամուտ ։ Մենք հավաքական կամքի պետք է դրսեորենք եվ իրավազոր քայլերով պետք է դադարեցնենք Հայաստանի ողբերգությունը ։ Որպես վերջաբան : Բոլորիդ հորդորում եմ միանալ սրբազան շարժմանը եվ համընդհանուր ջանք ներդնել հանրապետական Հայաստանի փրկության գործում : Բոլորս դեպի Հանրապետության հրապարակ ։