Բագրատ Սրբազանն աջակիցների հետ շրջափակել է ՆԳՆ շենքը
ПолитикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բագրատ Սրբազանն աջակիցների հետ այս պահին շրջափակել է ՆԳՆ շենքի մուտքերը։ Նրանք շրջափակել են մուտքերը, որպեսզի Վահե Ղազարյանը չկարողանա գնալ Ազգային ժողով։
«Մենք ուղղակի ականատեսը կլինենք ևս մեկ անգամ, թե ով է մեր երկրում այս վայրագությունների հեղինակը։ Սա նաև տղամարդ լինելու մասին է»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Այս պահին նրանք ՆԳՆ շենքի շուրջ պտույտ են գործում։
Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը Շարժման աջակիցների հետ առավոտյան Սուրբ Աննա եկեղեցու բակից քայլերթով եկավ ՆԳՆ շենք՝ հանդիպելու ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ։
Նրա հետ հանդիպման իջան ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, ՆԳՆ անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը, ապա ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։
Նարեկ Սարգսյանը Սրբազանին ասաց, որ օրվա մեջ Վահե Ղազարյանը կընդունի միայն Սրբազանին, սակայն Սրբազանն ասաց, որ Վահե Ղազարյանը պետք է իջնի ներքև։