Ոստիկանությունն անցել է անասելի դաժանությունների
ПолитикаԱզգային ժողովի պատգամավորի վրա հարձակված և դաժանություներ գործած ոստիկանի լիազորություններն ընդամենը դադարեցվել են։ Հայաստանի իրավապահ համակարգը վերջին օրերին գերազանցում է ինքն իրեն, բռնությունների և դաժան ծեծի առումով։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շարժումն ամեն գնով կասեցնելու համար, ոստիկանները մի քանի կոպեկ պարգևատրում ստանալու դիմաց երեկ դաժանաբար ծեծել են ում պատահի, այդ թվում Ազգային ժողովի պատգամավորների՝ առանց հաշվի առնելու նրանց անձեռնմխելիությունը։
ՀՅԴ գրասենյակի առջև երեկ 2 տասնյակից ավեի ոստիկաններ հարձակվել են պատգամավոր Աշոտ Սիմոնյանի վրա՝ դաժան հարվածներ հասցրել։ ՀՅԴ ԳՄ-ն և իրավապաշտպաններն իրավապահ համակարգին կոչ են արել քրեական գործ հարուցել, բայց ներքին անվտանգության վարչությունում նշանակված ծառայողական քննությամբ ոստիկանի լիազորություններն ընդամենը դադարեցվել են։
Առաջիկայում, վստահաբար այս ոստիկանին կվերականգնեն, այլ ավելի բարձր պաշտոն կտան, որպեսզի ոստիկանությունում էլ վստահ լինեն, որ իրենց ապօրինությունների դեպքում ոչ թե պատժվելու, այլ ընդհակառակը՝ պարգևատրվելու են փաշինյանական վարչախմբի կողմից։
Ի վերջո գործող իշխանությունները լայն քայլերով գնում են դեպի ոստիկանական բռնապետություն՝ այլևս ոչինչ հաշվի չառնելով, հատկապես, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության իրենց քայլերում վայելում են Արևմուտքի աջակցությունը, իսկ նախկինում մեկ ոստիկանի, մեկ լկտի արտահայտությունից օրգազմ ապրող իրավապաշտպանները կարծես բերանները ջուր են առել, ավելին՝ շատերը դատապարտում են ընդդիմությանը՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ անելու համար։
Երկակի ստանդարտները փաշինյանկան վարչախմբի մի իշխանության այցեքարտ են դարձել։
Շուշան Անտոնյան