Հիմա մեր օրակարգում արտահերթ ընտրությունների գնալու հարց չկա․ Բագրատ Սրբազան
ПолитикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մենք հիմա արտահերթ ընտրություններ չենք դիտարկում, կարիք չկա նույնիսկ դրա մասին խոսելու:
Այս մասին Սարդարապատի հուշահամալիրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով հարցին՝ եթե իշխանությունը հնարավորություն դիտարկի արտահերթ ընտրություններ, Ձեզ համար ընդունելի կլինի՞։
«Մենք հիմա նման բան չենք դիտարկում, շատ պարզ ասում եմ՝ բացարձակ չենք դիտարկում։Կարիք չկա նույնիսկ դրա մասին խոսելու, որովհետև դա օրակարգի հարց չէ այս փուլում»,- ասաց նա։
Հարցին էլ՝ Կառավարական ամառանոցներ գնացիք Նիկոլ Փաշինյանին չտեսաք, եկել եք այստեղ, էլի չկա, մարդը փախուստի է դիմում, որո՞նք են լինելու հաջորդ գործողությունները, ասել եք մայիսը հաղթանակների ամիս է, բայց արդեն վերջանում է, Սրբազանն ասաց․ «Ասել եմ՝ մայիսը լավ ամիս է, և մայիսը երբեք չի վերջանում»։
Բագրատ Սրբազանը շեշտեց, որ այսօր մեր պետականության վերականգնման տոնն է, մեր ամբողջ պատմության խտացումը Սարդարապատում է և ասաց, որ իրենք հանրահավաք չունեն, եկել ենք ուխտագնացության։