Կարգալույծ չեմ. Բագրատ Սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը
ПолитикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ես այլևս Տավուշի թեմում չեմ, բայց շարունակում եմ մնալ արքեպիսկոպոս։ Պաշտոնաթող չեմ, կոչումս վերցված չէ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանը։
Նա ընդգծեց, որ մարդիկ կարող են շարունակել իրեն դիմել «Սրբազան հայր»։
Լրագրողի այն հարցին, թե չի՞ ստացվում, որ նա համատեղում է հոգևոր ծառայությունը և քաղաքականությունը, Սրբազանն ընդգծեց, որ դա քաղաքական չէ, ազգային-ազատագրական է։
«Ես այլևս Տավուշի թեմում չեմ, բայց շարունակում եմ մնալ արքեպիսկոպոս։ Պաշտոնաթող չեմ, կոչումս վերցված չէ։ Կարգալույծ չեմ»,- ասաց Սրբազանը։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Նա խնդրել էր կաթողիկոսին սառեցնել իր 30-ամյա հոգևոր ծառայությունը։