Մի մարդ կա, որ հետը կխոսեմ, մնացածը շոշափուկներ են. Բագրատ սրբազանը` ՔՊ-ականների մասին
ПолитикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ՀՀ իշխանական թևից միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կխոսի։ Այս մասին սրբազանն ասաց լրագրողների հետ զրույցում` պատասխանելով ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարարությանը։
Վերջինս ասել էր, թե Հանրապետության հրապարակից Սուրբ Աննա եկեղեցու բակ տեղափոխվելը շարժման ընդլայնման մասին չի խոսում։
«Մի մարդ կա, որ հետը խոսելու եմ, ուրիշ մարդ չկա։ Հրապարակում անունը տվել եմ, կխոսի` կստանա, չի խոսի` ... ։ Մնացածը շոշափուկներ են։ Ես ավել բան չեմ ասում, թե չէ ամբիոնից մի բան կասեն, կգան այստեղ թաքուն ուրիշ բան կասեն»,- ասաց Բագրատ սրբազանը։