Նիկոլականների վախը գնալով խորանում է
Политика«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հաջողություններին զուգահեռ՝ ակնհայտ են դառնում գործող իշխանությունների վախը։
Փաշինյանական իշխանության տարբեր ներկայացուցիչներ, իշխանական մամուլն ու փորձագետները մի ստուդիայից մյուսն են վազում՝ փորձելով հանրությանը համոզել, թե Բագրատ արքեպիսկոպոս Գալաստանյանի գլխավորած շարժումը հաջողության շանս չունի, իսկ «Քաղպայմանագրի» անդամներից որևէ մեկը չի միանա համապատասխան ստորագրահավաքին։
Ընդ որում կարծես ակնհայտ է, որ գործող վարչախմբի ներկայացուցիչների հրահանգավորումն իրականացվում է մեկ կետից՝ նույնական նարատիվներով։
Բոլորը խոսում են նույն թեզերով, կրկնում, գրեթե բառացիորեն նույնը, ասում նույն բանը։ Ակնհայտորեն ողջ այս հակաքարոզչությունը, ինչպես նաև վախի դրսևորումները, ծագում են մեկ կետից և դա վստահաբար հենց Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն է։
Օրեցօր Բագրատ Գալաստանյանի գլխավորած շարժման հզորացմանը զուգահեռ՝ Փաշինյանի նյարդային կծկումներն ավելի ակնհայտ են դառնում, և վերջինս, եթե նախկինում ամիսներ շարունակ հանդիպումներ չէր ունենում ՔՊ խմբակցության ու տարատեսակ խմբակների հետ, այս օրերին օրական մեկ, երկու հանդիպում է ունենում, առանձին հանդիպում թե՛ պետական պաշտոնյաների, թե՛ պատգամավորների, թե՛ փորձագետների հետ, նույնիսկ առաջին գիծ են գցել կառավարության հայտնի ՊՈԱԿ-ը, որի տնօրենն անձամբ է պարզաբանումներ և մեկնաբանություններ տարածում, և այս ամենը վկայում է գործող վարչախմբի վախերի մասին։ Նրանք իրենք էլ հրաշալի հասկանում են, որ Գալաստանյանի գլխավորած շարժումը չափազանց լուրջ հնարավորություններ ունի քաղաքական դաշտի մեկտեղման և առավել լայն թափով պայքար մղելու համար։
Անահիտ Սարիբեկյան