Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում
Политика«Համահայկական ճակատ» կուսակցության գլխավոր քարտուղար Հովհաննես Շահինյանն անդրադառնում է Արշակ Կարապետյանի ղեկավարած կուսակցության գրանցման հետ կապված խոչընդոտներին.
«Մերժվել է կուսակցության գրանցումը: Պատճառները տեխնիկական մանր խնդիրներ են, ինչպես նաև պահանջում են նոր համագումար անցկացնել: Կարող է եղել է տեխնիկական մանր խնդիրներ, տվեք մենք կշտկենք՝ հետ կբերենք, բայց դրա համար պահանջել նոր համագումար անցկացնել արդարացի չէ. ասեմ, կարող են նույնիսկ ասել` ինչո՞ւ ես գլխարկով, ինչո՞ւ չես գլխարկով».- ասել է Հովհաննես Շահինյանը:
Հովհաննես Շահինյանը նաև արձանագրում է, որ գեներալ Արշակ Կարապետյանի առաջնորդությամբ բավականին հետաքրքիր պրոցեսներ են տեղի ունենում, «Համահայկական ճակատ» շարժմանը բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ, անհատ գործիչներ, հասարակական-քաղաքական ակտիվիստներ, մշակույթի, արվեստի, գիտության գործիչներ են միանում. գնում են, հանդիպում են, զրուցում են, իրենց աջակցությունն են հայտնում շարժմանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: