Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին
Политика«Տավուշը` հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր հանդիպում է ունենալու քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների հետ։
Բագրատ Սրբազանը այդ հանդիպումներին հրավիրել է բոլոր քաղաքական կուսակցություններին։ Բնականաբար, դրան, գործող իշխանությունը, ինչպես և նրա մերձավոր ուժերը, չեն մասնակցելու, թերևս հարկ էլ չկա նրանց մասնակցության, քանի որ այդ ուժերի դիրքորոշումները պարզ են, իսկ ինքը՝ Սրբազանը, չափազանց ուշագրավ մեթոդներ է կիրառում քաղաքական ուժերի լայն սպեկտր ներգրավելու հարցում։ Մասնավորապես` հանդիպումներում լսում է բոլորի առաջարկները, գրի առնում, արձանագրում նրանց կարմիր գծերը, որպեսզի դրանք կարողանա համադրել և առնվազն մի քանի կարևորագույն կետի շուրջ ընդհանուր եզրեր գտնել։ Միայն այդ կերպ հնարավոր կլինի քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա իրականացնել գործող իշխանությունների դեմ։
Թերևս քաղաքական գործիչ չհանդիսացող` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ավելի լավ է պատկերացնում քաղաքական իրավիճակն ու քաղաքականությունն ընդհանրապես։ Օրինակ` քաղաքական տարբեր հոսանքների, տարբեր գաղափարների, կամ նույնիսկ գաղափարազուրկ ուժերի միավորելու հարցում, լսելով յուրաքանչյուրին, հասկանալով, թե որին ի՞նչ կարող է առաջարկել և որից ի՞նչ կարող է ստանալ այս ընդդիմադիր շարժումը։
Այա փաստը չափազանց մտահոգել է գործող իշխանություններին և նրանց ստվերային խորհրդատուներին, ովքեր հասկանում են, որ ընդդիմադիր շարժման նոր մարտավարությունը և լայն համախմբում ապահովելու քայլերը հենց առաջին և կարևոր պայմանն են փաշինյանական վարչախմբին իշխանությունից հեռացնելու համար։
Տարոն Զաքարյան