«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Политика«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը՝ ո՛չ մի թիզ հող թշնամուն։
Հայաստանի Հանրապետությանը սպառնացող արհավիրքը պետք է կանգնեցվի։ Հակառակ դեպքում կորցնելու ենք ամեն ինչ ու կորցնելու ենք բոլորս։
Եվս մեկ անգամ կոչ ենք անում դուրս գալ անտարբերության վիճակից ու գիտակցել բոլորիս գլխավերևում առկախված վտանգը։ Մենք սատարում ենք այսօր Տավուշի սահմանին կանգնած մեր հայրենակիցներին ու Մայր Եկեղեցուն և հայտարարում, որ «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։