Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան
ПолитикаՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Քարինտակ գյուղը մինչև ադրբեջանական օկուպացիան և հիմա։ Թշնամին հիմնահատակ ավերել է այն։ Ցեղասպանությունը, մշակութասպանությունը շարունակվում է այսօր։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման քաղաքականությունը ոչ թե մեծացնում է Հայաստանի անվտանգային ռիսկերը, այլև, ճիշտ հակառակը, անվտանգային լրացուցիչ գործիքներ է ապահովում։
Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ ցեղասպանությանն այո ասող գործող վարչախմբին հեռացնելուց հետո։