Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան
ПолитикаԱվետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այսօր մենք «ՀայաՔվե»-ի մեկ ժամով փակեցինք Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը՝ ի աջակցություն Տավուշում մեր բնակավայրերի տարածքների հանձնման դեմ ընդվզած մեր հայրենակիցների: Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը: Մի լռե՛ք, յուրաքանչյուրդ ձև գտե՛ք արտահայտելու ձեր բողոքը: