Գործադիրում նոր վերադասավորումներ են սպասվում
ПолитикаԲրյուսելում կայացած հանդիպումից հետո Հայաստանում իշխանության մեջ նոր վերադասավորումներ են սպասվում։ Մասնավորապես, արևմտյան հովանավորների պահանջով Փաշինյանը պարտավորվել է փոխել բոլոր այն բաձրաստիճան պաշտոնյաներին, որոնք որոշակի շփումներ ունեն Ռուսաստանի հետ և, ըստ Արևմուտքի՝ ռուսական ազդեցության ներքո են գործում։
Փաշինյանը տևական ժամանակ ցանկանում է հեռացնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և նրա փոխարեն որևէ արևմտամետի նշանակել։
Նաև Արևմուտքի հետ պայմանավորվածության էր եկել, որ վերականգնելու է առաջին փոխվարչապետի պաշտոնը՝ որևէ արևմտամետի նշանակելով։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրան հաջողվել է առայժմ Մհեր Գրիգորյանի մասով համաձայնության գալ՝ նշելով, որ հենց Գրիգորյանն է զբաղեցնում սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների նախագահի պաշտոնը և չարժե նրան փոխարինել որևէ արևմտամետ գործչով, առավել ևս , որ սահմանազատման՝ Հայաստանի համար ոչ նպաստավոր պայմանների դեպքում կկարողանա ամբողջ մեղքը բարդել հենց Մհեր Գրիգորյանի վրա։
Փոխարենը, Արևմուտքի պահանջով, վերականգնելով առաջին փոխվարչապետի պաշտոնը, Փաշինյանը խոստացել է, որ հենց այդ գրասենյակն է զբաղվելու Արևմուտքի տված օգնության, ինչպես նաև այլ ներդրումային ծրագրերի իրականացմամբ։
Ամենայն հավանականությամբ առաջին փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Դիանա Հովսեփյան