Փաշինյանը որոշել է չհանձնվել. փոխարենը երկիրն է հանձնում
ПолитикаՆիկոլ Փաշինյանը երեկ տեսանյութ է հրապարակել՝ օրեր առաջ Արտաշատում տեղի ունեցած հանդիպումից։ Կարճ տեսանյությում նշվում է, թե ռազմավարական որոշում է կայացրել՝ չհանձնվել։
Ընդ որում, պնդելով, որ հանձնվելը կլինի դավաճանություն, Փաշինյանը հայտարարում է, թե ամեն գնով շարունակելու է իր պաշտոնավարումը, իհարկե այդ ամենը համեմելով հայրենասիրական պաթեթիկ ճառերով։
Իրականում յուրաքանչյուրի՝ այդ թվում ՔՊ-ականների համար, ակնհայտ է, որ Փաշինյանն այնքան է սիրում իշխանություն, որ նրան պարզապես սահմանադրական մեթոդներով կամ այլ պարտադրանքներով հնարավոր չէ հեռացնել իշխանությունից:
Փաշինյանն ինքն էլ հասկանում է ,որ իշխանազրկվելու դեպքում լուրջ խնդրի առաջ է կանգնելու։
Չի բացառվում, որ ընդհուպ քրեական պատասխանատվության ենթարկվի, ուստի որոշել է «վա բանկ» գնալ և մինչև վերջ պայքարել իր իշխանության երկարաձգման համար։ Թե ի՞նչ հետևանքներ են ունենում Փաշինյանի պաշտոնավարումը Հայաստանի Հանրապետության համար, թերևս տեսանելի է բոլորին։
Ըստ էության, իր պաշտոնավարման 6 տարիներից առնվազն 4-ը, Փաշինյանն ապացուցել է, որ ընդհանրապես որևէ օրգանական կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ, բերվել է իշխանության և ամեն ինչ անում է իր արևմտյան հովանավորների հույսերը արդարացնելու նպատակով։
Այս պայմաններում տարօրինակը ոչ այնքան Փաշինյանի, որքան հայաստանյան ընդդիմության վարքն է, որ խոսակցություններից անդին որևէ գործով չի զբաղվում և չի փորձում պաշտոնանկ անել Նիկոլ Փաշինյանին։
Աննա Ավագյան